"Գոլիզեում" բլոգը ձեզ է ներկայացնում իր վարկածով Հայաստանի ընթացիկ առաջնության լավագույն լեգեոներներից 15-ին: Եվս մեկ այսպիսի ամփոփում նորից կներկայացնենք Ձեր դատին Հայաստանի 21-րդ առաջնության ավարտից հետո:Այժմ անդրադառնանք լավագույն լեգեոներներին առանձին-առանձին:
15. Դեյան Վուկոմանովիչ - "Գանձասար", Սերբիա
Դեյան Վուկոմանովիչը` Եվրոպա լիգայում "Ստրեյմուրի" դեմ խաղում |
Բոսնիայում ծնված այս սերբ կիսապաշտպանը հանդիսանում է Կապանի "Գանձասարի" ֆուտբոլիստ: 21-ամյա ֆուտբոլիստը "Գանձասար" է տեղափոխվել սերբական "ԲՍԿ Բորցա" ակումբից` կապանյան թիմի կիսապաշտպանությունը ուժեղացնելու նպատակով: Մինչ մրցաշրջանի պատրաստվելը հիանալի արդյունավետություն ցույց տվեց Վուկոմանովիչը, սակայն մրցաշրջանի ընթացքում հաճախակի գոլով աչքի չի ընկնում, բայց հիանալի կատարում է ձախ կիսապաշտպանի պարտականությունները` 21 խաղում խփելով 4 գնդակ:
14. Նոա Բաբադի Կասուլե - "Գանձասար", Ուգանդա
Կասուլեի դեմ պայքարում են "Փյունիկի" երկու ֆուտբոլիստներ |
"Գանձասարի" ուգանդացի լեգեոնականը միակ օտարերկրացի ֆուտբոլիստն է համարվում Հայաստանի 21-րդ առաջնությունում, որ կատարում է հենակետային կիսապաշտպանի պարտականություն: Կասուլեն կապանյան թիմում է հայտնվել հայկական մեկ այլ ակումբից` "Բանանցից": Իր դիրքում Կասուլեն համարվում է "Գանձասարում" անփոխարինելի ֆուտբոլիստ և կարելի է ասել շատ լավ է կատարում իր աշխատանքը: Կասուլեն նաև համարվում է Ուգանդայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ և հաճախակի է հրավիրվում իր երկրի դրոշի ներքո միջազգային հանդիպումների մասնակցելու համար:
13. Լիե Նգավուկա-Ցեկե Պատո - "Ուլիս", Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
Պատոին մնում է գնդակն ուղարկել դատարկ դարպասը |
Լիե Պատոն 19 տարեկան հասակում հայտնվեց "Ուլիսում", իսկ այժմ 21 տարեկան է: Տարեցտարի այս ֆուտբոլիստը բարելավում է իր խաղային որակները, և այժմ մեկ խաղակես հիանալի է կատարում աջ եզրային կիսապաշտպանի պարտականությունները: Կոնգոցի ֆուտբոլիստը շատ լավ տիրապետում է խաբքերի: Պատոյի մոտ մի փոքր ցածր է ֆիզիկական տվյալները, ֆուտբոլիստը չի կարողանում ողջ խաղի ընթացքում ցույց տալ իր խաղային բոլոր որակները և ամբողջ խաղը անցկացնել բարձր տեմպով:
12. Արագոնեյ դա Սիլվա Սանթոս - "Ուլիս", Բրազիլիա
Արագոնեյ Սանթոսին կանգնեցնելը բարդ գործ է |
Պորտուգալական "Պոնտիմոնենշե" ակումբից "Ուլիս" տեղափոխված 25-ամյա բրազիլացի կիսապաշտպանը համարվում է ունիվերսալ ֆուտբոլիստ, շատ լավ կատարում է կենտրոնական կիսապաշտպանի և ենթահարձակվողի պարտականությունները: Արագոնեյը երբեմն նաև "Ուլիսում" հեղինակում է գոլեր: 15 խաղում խփել է 2 գնդակ:
11. Շոթա Ջիկիա - "Ուլիս", Վրաստան
Շոթա Ջիկիան կրկին մրցակցի տուգանայինում է |
1984 թվականի դեկտեմբերի 30-ին ծնված այս վրացի հարձակվողը "Ուլիսի" կազմում ընթացիկ առաջնությունում մասնակցել է 21 հանդիպման և խփելով 6 գնդակ համարվում է "Ուլիսի" լավագույն ռմբարկուն: Վրացի հարձակվողը հարկ եղած դեպքում կարող է նաև խաղալ հարձակման ձախ եզրում, որտեղից ևս ցուցաբերում է բարձր ակտիվություն:
10. Դիեգո Լոմբա Ֆարիաս - "Գանձասար", Բրազիլիա
Լոմբա Ֆարիասը ձեռնունայն է թողնում "Միկայի" ֆուտբոլիստին |
Տոմովի նկատմամբ կոպիտ են խաղում |
20-ամյա մակեդոնացի ֆուտբոլիստը Մակեդոնիայի մինչև 19 տարեկանների հավաքականում խաղալիս գրավեց "Իմպուլսի" մարզիչների ուշադրությունը և հայտնվեց դիլիջանյան ակումբում: Հարձակողական ոճի կիսապաշտպան է և հիանալի հանդես է գալիս թե աջ և թե ձախ եզրային հարձակվողի գոտում: Հաճախակի աչքի չի ընկնում գոլ խփելով` 20 խաղում խփել է ընդամենը 6 գնդակ, փոխարենը շատ լավ կատարում է գոլային փոխանցումներ:
8. Ռոժելիո Զեեդորֆ - "Գանձասար", Հոլանդիա
Զեեդորֆի դեմ հաճախ են կոպիտ խաղում |
7. Թենգիզ Ուգրեխելիձե - "Ուլիս", Վրաստան
Թենգիզ Ուգրեխելիձե |
6. Գորան Օբրադովիչ - "Գանձասար", Սերբիա
Գորան Օբրադովիչ /աջից/ |
5. Իսմայիլ Ֆոֆանա Բեկո - "Շիրակ", Կոտ դ'Իվուար
Բեկոն օդում գնդակ է ընդունում |
Իվուարցի 24-ամյա հարձակվող Ֆոֆանա Բեկոն "Շիրակում" խաղում է հարձակման սուր ծայրում և համարվում է թիմի լավագույն 2 ռմբարկուներից մեկը` 21 խաղում խփած 9 գնդակներով: Հանդիսանում է Գյումրիի "Շիրակի" ֆուտբոլիստ, որտեղ տեղափոխվել է Ֆրանսիայի 3-րդ դիվիզիոնը ներկայացնող "Չերբուրգ" ակումբից: "Շիրակում" հիմնական կազմի ֆուտբոլիստ է, հիանալի է խաղում գլխով և անընդհատ լարվածության մեջ է պահում մրցակից թիմերի պաշտպաններին:
4. Դիդիե Կադիո Բորիս - "Շիրակ", Կոտ դ'Իվուար
Կադիո Բորիսը ակտիվ է նաև երկրորդ հարկում |
Գյումրիի "Շիրակի" 22-ամյա պաշտպան Դիդիե Կադիո Բորիսը ունի ընդամենը 178սմ հասակ, սակայն հիանալի է խաղում կենտրոնական պաշտպանի դիրքում և գրեթե միշտ հաղթող է դուրս գալիս օդային պայքարում: Հիանալի է համագործակցում "Շիրակի" և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հրայր Մկոյանի հետ: Այս պաշտպանը նաև փորձ ունի պաշտպանության աջ եզրում խաղալու, բայց անշուշտ պետք է փաստել, որ Բորիսը հիանալի կենտրոնական պաշտպան է:
3. Լի Լամին Յորո - "Շիրակ", Սենեգալ
Յորոն յուրահատուկ է նաև գոլերը նշելիս |
Մեր վարկածով լավագույն 15 լեգեոներների եռյակը բացում է 24-ամյա սենեգալցի ձախ եզրային հարձակվողական ոճի կիսապաշտպան Յորոն, որը հանդես է գալիս Գյումրիի "Շիրակում": Այս ֆուտբոլիստը տիրապետում է հիանալի խաբքերի և ունի ֆիզիկական բարձր պատրաստվածություն: "Շիրակում" հաճախակի դառնում է գոլերի հեղինակ և պատահական չէ, որ կիսապաշտպանի դիրքում խաղալով` 21 խաղում խփել է 9 գնդակ և Բեկոյի հետ միասին համարվում են "Շիրակի" ավագույն ռմբարկուները: Յորոն նաև աչքի է ընկել Եվրոպա լիգա խաղարկությունում` Չեռնոգորիայում գրավելով տեղի "Ռուդարի" դարպասը: Յորոն նաև շատ հաճախ տարվում է անհատական խաղով, որը երբեմն բերում է արդյունքի: Սենեգալցի ֆուտբոլիստը նաև 7 հանդիպում է անցկացրել Սենեգալի ազգային հավաքականում:
2. Ալհասան Իլիասու Շիլա - "Իմպուլս", Գանա
Իլիասու Շիլան ամուր պատնեշ է մրցակիցների համար |
Գանացի պաշտպան Իլիասու Շիլան, որը հոկտեմբերի 26-ին կդառնա 30 տարեկան հանդիսանում է Դիլիջանի "Իմպուլսի" ֆուտբոլիստ: Մինչ "Իմպուլս" տեղափոխվելը 2006-2008 թվականներին խաղացել է Ռուսաստանի "Սատուրնում", որը լուծարվեց 2010 թվականին, իսկ վերջին տարիներին հանդիսանում էր Գանայի "Ռեալ Թամալե Յունայթեդ" ակումբի ֆուտբոլիստ, որտեղից էլ տեղափոխվեց "Իմպուլս": Այս ֆուտբոլիստը հանդես է գալիս կենտրոնական պաշտպանի դիրքում և կարելի է ասել, որ հանդիսանում է ցանկացած հարձակվողի համար շատ դժվար անցանելի պաշտպան` գրեթե միշտ հաղթող դուրս գալով օդային մենամարտերում: Մեկ կարևոր հանգամանք ևս` կապված Շիլայի հետ. գանացի այս պաշտպանը դեռևս միակ ֆուտբոլիստն է, որը խաղալով Հայաստանի առաջնությունում նաև հանդես է եկել Աշխարհի առաջնությունում: Գերմանիայի 2006 թվականի աշխարհի առաջնության ժամանակ խաղադաշտ է դուրս էեկել Գանայի հավաքականի մեկնարկային կազմում և մասնակցել է բոլոր` 4 հանդիպումներին: Ընդհանուր առմամբ Գանայի հավաքականում խաղալով 2006-08 թվականներին անցկացրել է 10 հանդիպում:
1. Ալեքս Էնրիկե դա Սիլվա - "Միկա", Բրազիլիա, Հայաստան
Ալեքսը գլխով գրավում է դարպասը |
"Միկայի" 30-ամյա պաշտպան Ալեքսը մեր կարծիքով այսօր համարվում է լավագույն լեգեոները Հայաստանի առաջնությունում, և այս ֆուտբոլիստի վաստակը շատ մեծ է, որ "Միկան" այժմ ընթանում է առաջատարի դիրքում: Պատահական չէ, որ այս ֆուտբոլիստը ստացել է Հայաստանի քաղաքացիություն և հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, բայց քանի դեռ չի անցկացրել ոչ մի հանդիպում հավաքականում, համարվում է լեգեոներ: Ալեքսը "Միկայում" է խաղում սկսած 2009 թվականից, ուր տեղափոխվել է Ուլյանովսի "Վոլգայից": Սկզբում խաղում էր պաշտպանության աջ եզրում, այնուհետև մարզիչները 1.84մ հասակ ունեցող բրազիլացի ֆուտբոլիստին տեղափոխեցին պաշտպանության կենտրոն: 2 դիրքում էլ պաշտպանը իրեն հիանալի է դրսևորում և երբեմն էլ դառնում է շատ կարևոր գոլերի հեղինակ:
Ամփոփելով մեր այս նյութը, ինչպես տեսնում ենք Հայաստանի ընթացիկ առաջնության լեգեոներների լավագույն 7-նյակից 5-ը հանդիսանում են պաշտպանական գծի ֆուտբոլիստ, ինչը խոսուն փաստ է, որ Հայաստանը այսօր ունի բարձրակարգ պաշտպանների կարիք:
0 comments:
Post a Comment