Friday, August 31, 2012

Չեմպիոնների լիգայի խմբային փուլում թեժ պայքար է սպասվում

Ավարտվեցին Չեմպիոննրի լիգայի 4-րդ` փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները, որոշվեցին` 10 մասնակիցներ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի համար, և 10 թիմեր Եվրոպա լիգայի խմբային փուլին մասնակցելու համար: Կայացավ նաև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանութունը: Այժմ փորձենք հակիրճ անդրադառնալ փլեյ-օֆֆ փուլի հանդիպումներին և վերլուծել Չեմպիոնների լիգայի բոլոր 8 խմբերը:
Օգոստոսի 29-ին ավարտվեցին Չեմպիոննրի լիգայի փլեյ-օֆֆ փուլի բոլոր պատասխան հանդիպումները, և որոշվեցին Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խմբային փուլի մասնակիցները: Ահա հանդիպումները` թավ նշված են հաղթողները, իսկ հաշիվներից առաջինը առաջին հանդիպման գրանցված հաշիվն է:  
"Մալագա" Իսպանիա-"Պանատինաիկոս" Հունաստան 2:0, 0:0: 
"Դինամո" Զագրեբ Խորվաթիա-"Մարիբոր" Սլովենիա 2:1, 1:0: 
"Աել" Կիպրոս-"Անդերլեխտ" Բելգիա 2:1, 0:2: 
"Բատե" Բելառուս-"Հապոել" Իրոնի Իսրայել 2:0, 0:0: 
"Ուդինեզե" Իտալիա - "Բրագա" Պորտուգալիա 1:1, 1:1 (11մ 4:5): 
"Կոպենհագեն" Դանիա-"Լիլ" Ֆրանիսա 1:0, 0:2 (լ.ժ.): 
"Բորուսիա" Մյունխենգլադբախ Գերմանիա - "Դինամո" Կիև Ուկրաինա 1:3, 2:1:  
"Սելտիկ" Շոտլանդիա - "Հելսինբորգ" Շվեդիա 2:0, 2:0:
"Բազել" Շվեյցարիա - "Կլուժ" Ռումինիա 1:2, 0:1:  
"Սպարտակ" Մոսկվա Ռուսաստան - "Ֆեներբախչե" Թուրքիա 2:1, 1:1:
Այսպիսով` Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր ձեռք բերեցին` Իսպանիայի 4-րդ մրցանակակիր` "Մալագան", Խորվաթիայի չեմպիոն Զագրեբի "Դինամոն", Բելգիայի չեմպիոն "Անդերլեխտը", Բելառուսի չեմպիոն "Բատեն", Պորտուգալիայի բրոնզե մեդալակիր "Բրագան", Ֆրանսիայի բրոնզե մեդալակիր "Լիլը", Ուկրաինայի փոխչեմպիոն` Կիևի "Դինամոն", Շոտլանդիայի չեմպիոն "Սելտիկը", Ռումինիայի չեմպիոն "Կլուժը" և  Ռուսաստանի փոխչեմպիոն Մոսկվայի "Սպարտակը": Իսկ Եվրոպա լիգայի խմբային փուլում հայտնվեցին Հունաստանի "Պանատինաիկոսը", Սլովենիայի "Մարիբորը", Կիպրոսի "Աելը", Իսրայելի "Հապոելը", Իտալիայի "Ուդինեզեն", Դանիայի "Կոպենհագենը", Գերմանիայի Մյունխենգլադբախի "Բորուսիան", Շվեդիայի "Հելսինբորգը", Շվեյցարիայի "Բազելը" և Թուրքիայի "Ֆեներբախչեն":
 Այժմ անդրադառնանք Չեմպիոնների լիգայի խմբային փուլին, և յուրաքանչյուր խումբը ներկայացնելիս հայտնենք մեր կարծիքը` վերլուծությունների տեսքով: Հիշեցնենք` խմբային փուլի առաջին հանդիպումները կկայանան սեպտեմբերի 18-ին և 19-ին:
A) խումբ "Պորտու"` Պորտուգալիա, "Դինամո"` Կիև, Ուկրաինա, "ՊՍԺ"` Ֆրանսիա, "Դինամո"` Զագրեբ, Խորվաթիա: Կարծում ենք` այս խմբում առաջին հորիզոնականում տեղ կզբաղեցնի "ՊՍԺ"-ն, քանի որ այս թիմը իրոք համալրվեց շատ հզոր ֆուտբոլիստներով, ինչպիսիք են` Զլատան Իբրահիմովիչը և Տիագու Սիլվան "Միլանից", և Էզեքուել Լավեցին "Նապոլիից": 2-րդ և 3-րդ հորիզոնականների համար շատ լուրջ պայքար կծավալվի "Պորտուի" և Կիևի "Դինամոյի" միջև, բայց եթե հաշվի առնենք, որ "Պորտուն" կորցրել է միայն բարձրակարգ ֆուտբոլիստների, ինչպիսիք են Ալվարո Պերեյրան ու Ֆերնանդոն, որոնք 2-ն էլ տեղափոխվեցին "Ինտեր", իսկ Կիևի "Դինամոն" համալրվեց Տայե Տայվիոյով և Միգել Վելոզույով, ապա պարզ է դառնում, որ Կիևի "դինամոյակնների" շանսերն ավելի բարձր են գնահատվում: Սակայն չմոռանանք նաև Զագրեբի "Դինամոյին", որը թեկուզ և խմբի հետնապահն է, բայց չի եկել միավոր բաժանելու և ամեն ինչ կանի հաղթանակներ տոնելու և գոնե Եվրոպա լիգայում հայտնվելու համար:
B) խումբ. "Արսենալ"` Անգլիա, "Շալկե 04"` Գերմանիա, "Օլիմպիակոս"` Հունաստան, "Մոնպելյե"` Ֆրանսիա: Այս խմբի բացահայտ առաջատարը բնականաբար Լոնդոնի "Արսենալն" է, որին կարող է միայն ձեռնոց նետել "Շալկե 04ը": Սակայն, այնուամենայնիվ, կարծում ենք` առաջինը կլինի Անգլիան ներկայացնող ակումբը, իսկ 2-րդ Գելզենկինխենի "Շալկե 04ը", քանի որ "Արսենալն" ձեռք բերեց այնպիսի տաղանդավոր ֆուտբոլիստների, ինչպիսիք են` Լուկաշ Պոդոլսկին, Սանտի Կասորլան, Օլիվիե Ժիրուն, ինչը ավելի ամրապնդեց "Արսենալի"` բացահայտ առաջատար լինելու հանգամանքը: Իսկ ահա 3-րդ տեղի համար շատ լուրջ պայքար կծավալվի "Օլիմպիակոսի" և "Մոնպելյեի" միջև: Նոր մեկնարկելիք Ֆրանսիայի առաջնությունն էլ ցույց է տալիս, որ  "Մոնպելյեից"  թիմի առաջատար Օլիվիե Ժիրուի հեռանալու հանգամանքն շատ լուրջ ազդեցություն է ունեցել թիմի խաղի վրա, քանի որ թիմը 3 խաղից հետո վաստակել է ընդամենը 1 միավոր և զբաղեցնում է Ֆրանսիայի 1-ին լիգայի մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականը:: Հաշվի առնելով այս հանգամանքը գտնում ենք, որ "Մոնպելյեն" ունակ չէ պայքարելու 1-ին կամ 2-րդ տեղի համար, սակայն կարծում ենք` հենց "Մոնպելյեն" կլինի այս խմբում երրորդը:

C) խումբ "Միլան"` Իտալիա, "Զենիթ"` Ռուսաստան, "Անդերլեխտ"` Բելգիա, "Մալագա"` Իսպանիա: Այս խումբը նույնպես ունի առաջատար և դա "Միլանն" է, որը կարծում ենք` կզբաղեցնի 1-ին տեղը իր բարձր կարգի և Չեմպիոնների լիգայում ունեցած փորձի շնորհիվ: Թեկուզ այն հանգամանքին, որ թիմից հեռացել են 2 առաջատար ֆուտբոլիստներ` ի դեմս Զլաթան Իբրահիմովիչի և Տիագո Սիլվայի, կարծում ենք, որ "Միլանն" իր կազմում ունի բավականին բարձրակարգ ֆուտբոլիստներ, որոնք կարող են լուրջ խնդիրներ լուծել: Եվ եթե Մաքիսիմիլյանո Ալեգրիի տրամադրության տակ վերադառնան "Միլանի" վնասվածք ստացած ֆուտբոլիստները, ապա "Միլանի" դիրքերն ավելի կամրապնդվի, և թիմի` խմբում ֆավորիտ լինելու հանգամանքը էլ ավելի կնշմարվի: Իսկ 2-րդ և 3-րդ տեղերի համար լուրջ պայքար կծավալվի "Մալագայի" և "Զենիթի" միջև: Բայց քանի որ "Մալագան" ֆինանսական խնդիրների պատճառով կորցրեց մի շարք առաջատար ֆուտբոլիստների, այդ թվում Սանտի Կասորլային, Սոլոմոն Ռոնդոնին, ապա ավելի բարձր են գնահատվում ռուսական թիմի շանսերը, սակայն "Մալագան" Մանուել Պելեգրինիի գլխավորությամբ անպայման մինչև վերջ պայքարելու է Փլեյ-օֆֆ դուրս գալու համար: Իսկ խմբի հետնապահը Բելգիայի չեմպիոն "Անդերլեխտն" է, ոը կարծում ենք նույնպես նվեր չի լինի մրցակիցների համար:
 D) խումբ "Ռեալ"` Մադրիդ, Իսպանիա, "Մանչեսթեր Սիթի"` Անգլիա, "Այաքս"` Հոլանդիա, "Բորուսիա"` Դորտմունդ, Գերմանիա: Այս խումբը իրավամբ կարելի է անվանել մահվան խումբ, քանի որ այստեղ ընդգրկված բոլոր թիմերը հանդիսանում են իրենց երկրների չեմպիոնները: Այստեղ թեժ պայքար կծավալվի "Ռեալի" և "Մանչեսթեր" Սիթիի միջև 1-ին հորիզոնականում տեղ զբաղեցնելու համար: Սակայն այս 2 թիմերին կարող է ձեռնոց նետել նաև "Դորտմունդի" Բորուսիան, որը կարծում ենք` եթե չլինի խմբում 1-ինը կամ 2-րդը, ապա անշուշտ կլինի 3-րդը, քանի որ իր կարգով գերազանցում է "Այաքսին": Վերջինս այս տարի ունեցավ միայն կորուստներ և թիմից հեռացան մի շարք առաջատար բարձրակարգ ֆուտբոլիստներ, այդ թվում` Անիտան, Արազ Օզբիլիսը և Յան Վերտոնգենը:

E) խումբ. "Չելսի"` Անգլիա, "Շախտյոր"` Ուկրաինա, "Յուվենթուս"` Իտալիա, "Նորսելանդ" Դանիա: Այս խումբը իր հզորությամբ կարծում ենք` զիջում է միայն D խմբին: Այստեղ էլ 3 թիմ իրենց երկրների չեմպիոններն են: "Շախտյորը" Ուկրաինայի, "Յուվենթուսը" Իտալիայի, "Նորսելանդը" Դանիայի, իսկ "Չելսին" էլ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրն է: Մեր կարծիքով` խմբում 1-ին տեղի համար թեժ պայքար կծավալվի "Չելսիի" և "Յուվենթուսի" միջև, որոնց բնականաբար կփորձի խոչընդոտել Հենրիխ Մխիթարյանի "Շախտյորը": Իսկ "Նորսելանդը" կլինի այս խմբի հետնապահը: 
F) խումբ "Բավարիա" Գերմանիա, "Վալենսիա" Իսպանիա, "Լիլ" Ֆրանսիա, "Բատե" Բելառուս: Այս խմբի ակնհայտ ֆավորիտը "Բավարիան" է, իսկ ակնհայտ հետնապահը` Զավեն Բադոյանի Բորիսովի "Բատեն": "Բավարիայի" ակնհայտ ֆավորիտի կարգավիճակը էլ ավելի ամրապնդեց թիմի վերջին ձեռքբերումները տրանսֆերային շուկայում: "Բավարիա" տեղափոխվեց "Ատլետիկի" և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան` Խավի Մարտինեսը, որը բացի այն, որ էլ ավելի հզորացրեց մյունխենյան ակումբի կիսապաշտպանության կենտրոնը, այլև եղավ Գերմանիայի Բունդեսլիգայի ամենաթանկ ձեռքբերումը: Իսկ մինչ Մարտինեսի ձեռքբերումը "Բավարիա" էին տեղափոխվել հարձակվողներ Մարիո Մանջուկիչը և Կլաուդիո Պիզարոն, որոնք էլ ավելի կհզորացնեն "Բավարիայի" հարձակման գիծը, և էլ ավելի կուժեղացնն մրցակցությունը հարձակման գծում: 2-րդ և 3-րդ տեղերի համար պայքարը կծավալվի "Վալենսիայի" և "Լիլի" միջև, սակայն կարծում ենք ավելի ուժեղ կգտնվեն իսպանացիները, քանի որ "Լիլից" հեռացել է թիմի առաջատար Էդին Հազարը, որը տեղափոխվել է Լոնդոնի "Չելսի": Իսկ ահա "Վալենսիան" ունեցել է համալրումներ հանձինս` Ալի Սիսոկոյի, որը եկել է փոխարինելու "Բարսելոնա" տեղափոխված Խորդի Ալբաին, Նելսոն Վալդեսի, որը փոխարնելու է եկել "Ատլետիկ" վերադարձած Արիս Ադուրիցին, ինչպես նաև կիսպաշտպանության գիծն ավելի ուժեղացնելու և մրցակցություն ստեղծելու համար "Վալենսիայում" հայտնվեցին նաև` Ֆերնանդո Գագոն և Մեքսիկայի հավաքականի ֆուտբոլիստ Խոսե Անդրես Գուարդադոն:

G) խումբ "Բարսելոնա" Իսպանիա, "Բենֆիկա" Պորտուգալիա, "Սպարտակ" Ռուսաստան, "Սելտիկ" Շոտլանդիա: Այստեղ "Բարսելոնան" իր կարգով այնքան բարձր է, որ չենք կարծում` մեկը լինի, որ կասկածի "Բարսայի" 1-ին տեղ գրավելու հանգամանքին: Իսկ ահա 2-րդ և 3-րդ տեղերի համար շատ լուրջ պայքար է սպասվում "Պորտուգալիայի" "Բենֆիկայի" և Մոսկվայի "Սպարտակի" միջև: "Սպարտակը"` Ունաի Էմերիի թիմի ղեկն ստանձնելու պահից, աչքի է ընկնում կայուն խաղով և գրագետ մարզչական ձեռագրով, ինչը նշանակում է, որ 2-րդ տեղ հայտնվելու ավելի իրական հնարավորություն ունի մոսկովյան ակումբը: Իսկ Շոտլանդիաի չեմպիոնները իրենց կարգով զիջում են խմբի մնացած թիմերին:
H) խումբ "Մանչեսթեր Յունայթեդ" Անգլիա, "Բրագա" Պորտուգալիա, "Գալաթասարայ" Թուրքիա, "Կլուժ" Ռումինիա: Այս խմբի բացարձակ ֆավորիտը "Մանչեսթեր Յունայթեդն" է, որը կարծում ենք` առանց խոչընդոտների կլինի առաջին տեղում: 2-րդ տեղի համար կպայքարեն մնացած 3 ակումբները:  Ավելի քիչ հնարավորություններ ունի 2-րդ կամ 3-րդ տեղ զբաղեցնելու համար Ռումինիայի չեմպիոն "Կլուժը", որը սակայն ամեն խաղում էլ կպայքարի հաղթանակի համար, ինչը անհնարին չէ ռումինական ակումբի համար:

Այսպիսով` վերլուծելով խմբային փուլը կարող ենք ևս մեկ անգամ փաստել, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում թեժ պայքար է սպասվում:

Thursday, August 30, 2012

Իսպանիայի սուպերգավաթը գնում է Մադրիդ

Իսպանիայի սուպերգավաթի երկրորդ հանդիպումը ավարտվեց «Ռեալի» հաղթանակով` 2-1, և մայրաքաղաքացիները կատալոնացիների դաշտում խփած մեկ ավել գոլի շնորհիվ հռչակվեցին սուպերգավաթակիրներ: Խաղը ընդհանուր առմամբ անցավ «Ռեալի» առավելությամբ, և հաղթանակը նրանց արժանի տրվեց:Անդրադառնանք խաղի զարգացումներին, ինչպես նաև փորձենք մի քանի եզրահանգումներ անել երկու սուպերկլասիկոներից հետո:


«Ռեալ» 2-1 «Բարսելոնա»
1-0` Իգուային 11´, 2-0` Ռոնալդո 19´, 2-1` Մեսսի 45´
«Ռեալը» շատ ակտիվ սկսեց խաղը, գործում էր շատ արագ և սուր: Սակայն եթե տանտերերի գրոհները մի կերպ հետ էին մղվում «Բարսայի» պաշտպանների կամ դարպասապահ Վալդեսի կողմից, ապա հակագրոհների դեպքում «Բարսայի» արժանի դիմադրությունը ուշանում էր: Կատալոնացիների երկու կենտրոնական պաշտպանների մեկական սխալները բերեցին 2-0 հաշվի, իսկ երրորդ պաշտպանը` Ադրիանոն, հնարավոր երրորդ գնդակը փոխանակեց կարմիր քարտով և լքեց խաղադաշտը: «Բարսելոնան» ուշքի եկավ 35-րդ րոպեին միայն, սակայն «տիկի-տական» շատ դժվար էր ստացվում, քանի որ տանտերերը փակում էին գրեթե բոլոր դիրքերը: Այս պարագայում խաղակեսի վերջնամասում «Բարսան» օգտագործեց երևի միակ հնարավոր տարբերակը` տուգանայինից ուղիղ հարվածը, որը հիանալի կատարեց Մեսսին: 
Երկրորդ կեսում «Բարսելոնային» ավելի ու ավելի դժվար էր խաղալ, իսկ «Ռեալը» շարունակում էր քրտինք թափել` հասցնելու համար բոլոր դիրքերում: Դրա հետ մեկտեղ «Ռեալի» ֆուտբոլիստները բազմաթիվ անգամ սպառնացին մրցակցի դարպասին, սակայն այս խաղում շատ լավ էր գործում Վիկտոր Վալդեսը: Մոուրինյոյի թիմը կարողացավ խաղը հասցնել հաղթական ավարտի և նվաճեց սուպերգավաթը:


Մրցաշրջանի առաջին տիտղոսը գնաց Մադրիդ: Մադրիդիստները ցնծում են, բարսաֆաները լուռ մտորում են գալիք մրցաշրջանի և Վիլանովայի մասին, իսկ մենք անենք մի քանի եզրահանգումներ  մրցաշրջանի առաջին կլասիկոներից հետո:
Անակնկալ մուտք, ճակատագրական ելք: 
Խաղից առաջ հայտարարված կազմերում «Բարսելոնայի» աջ եզրում խաղալու էր Դանի Ալվեսը: Խաղը սկսվեց, և առայժմ գոնե մեզ անհայտ պատճառներով այս դիրքում խաղաց Ադրիանոն, իսկ ձախից դաշտ դուրս եկավ Խորդի Ալբան: Վերջինիս առումով գուցե և առարկությունները ամենաքիչը լինեն, իսկ ահա Ադրիանոյի դիրքը դարձավ այն ամենաթույլ օղակը, որտեղից բզկտվեց «Բարսայի» պաշտպանությունը: Ճիշտ է, առաջին երկու գոլերը հենց այս դիրքից չծնվեցին, բայց Ադրիանոյի դաշտում անցկացրած 28 րոպեների ընթացքում կատալոնացիների պաշտպանության աջ եզրում «Ռեալը» ազատ էր իր գործողություններում: Ադրիանոն էլ ի վերջո չդիմացավ ճնշմանը և կատարեց ճակատագրական խախտումը:


Ո՞րն է խնդիրը: 
Եթե փորձենք հասկանալ «Բարսելոնայի» գլխավոր խնդիրը, ապա սուպերգավաթային առաջին խաղից հետո առավել համոզիչ էր դարպասապահի խնդիրը: Այս խաղում` հակառակը, Վալդեսը փայլում էր, իսկ գլխավոր խնդիրը պաշտպանությունն էր: «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին իրենց խաղը խաղալու համար պետք է առավելագույնը 1 մետր տարածություն, իսկ «Ռեալի» խաղը ենթադրում է գոնե 3 մետր տարածություն` արագ գործողություններ ձեռնարկելու համար: Մոուրինյոյի հանճարը գուցե հենց նրանում էր, որ այս խաղում «Բարսան» այդ երեք մետրը և նույնիսկ շատ ավելին «Ռեալին» տվեց շատ հանգիստ, իսկ մայրաքաղաքացիները, ընդհակառակը, պայքարեցին յուրաքանչյուր սանտիմետրի համար: Նույնիսկ Ինիեստային ու Չավիին հեշտ չէր արդյունավետ փոխանցումներ կատարելը, որովհետև հակառակորդը հասցնում էր փակել գրեթե բոլորին: Արդյունքը եղավ այն, որ առաջին կեսի 35 րոպեների ընթացքում «Բարսան» չկարողացավ սկսել իր խաղը, իսկ «Ռեալը» հասցրեց երկու գնդակ գրանցել, ինչը լիովին բավարար էր: 


Մոուրինյոն խաբու՞մ էր:
Խոսելով սուպերգավաթային խաղերի մասին` Մոուրինյոն նշել էր, որ առանձնապես չի կարևորում իր թիմի հաղթանակը: «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած խաղից հետո քչերը կհավատան, որ նա անկեղծ էր: «Ռեալի» ցուցաբերած նման ակտիվությունը և ինքնանվիրումը, ֆուտբոլիստների այդ հսկայական աշխատանքը չէին կարող ոչ կարևոր մի հերթական խաղում ներդրվել: Գուցե «մադրիդցիներին» տանջում էր նաև հաղթանակի ծարավը, որ ունեին նրանք մրցաշրջանի արդեն երեք խաղերից հետո: Մոուրինյոն ստիպել էր պաշտպանական գործողություններին մասնակցել նույնիսկ Ռոնալդուին և Իգուայինին, իսկ Խեդիրայի, Օզիլի և Խաբի Ալոնսոյի կատարած աշխատանքը իրոք ապշեցուցիչ էր: «Բարսային» իր խաղից զրկելու` Մոուրինյոյի ծրագիրը փաստորեն աշխատող էր, բայց այն պահանջում էր բացառիկ ջանքեր: Բնական է, այդպիսի ջանքեր, դրա հետ մեկտեղ նման կենտրոնացում և պրոֆեսիոնալիզմ ցուցադրել կարող են շատ քիչ թիմեր, սակայն փաստն այն է, որ դա հնարավոր է: Սա էլ ևս մեկ գլխացավանք Վիլանովայի համար:


Նորեկները:
Երկու ֆուտբոլիստներ այս խաղում առաջին անգամ բախտ ունեցան մասնակցել ֆուտբոլային մի այնպիսի ներկայացման, ինչպիսին է սուպերկլասիկոն: Ալեքս Սոնգը աչքի ընկավ մի քանի սխալներով և խաղաց միջին մակարդակի խաղ, իսկ ահա Լուկա Մոդրիչը «Ռեալի» կազմում անցկացրած 10 րոպեների արդյունքում արժանացավ իր առաջին տիտղոսին: Այս երկու նորեկների խաղը ֆուտբոլային իմաստով դեռ վաղ է վերլուծել, իսկ ահա «Բարսայից» արժանի է հիշատակման մեկ այլ նորեկ` Խորդի Ալբան: Վերջինս բավականին լավ կատարեց իր պարտականությունները, արագ էր և շարժունակ, ընդհանուր առմամբ մարսել էր կատալոնյան խաղային փիլիսոփայությունը և հաջողությամբ փակում էր իր եզրը: 


Ի՞նչ դիտել այս խաղից հետո:
Իսպանիայի սուպերգավաթի երկու հանդիպումները փառահեղ ստացվեցին: Տեսանք հրաշալի ֆուտբոլ մեծագույն վարպետների կատարմամբ: Երկու հանդիպումների չորս խաղակեսերից առաջինն ու վերջինը գոլեր չունեցան, իսկ ահա մյուս երկու խաղակեսերը առանձնացան միանգամից 8 գոլերով: Տեսանք թե´ գլխով գոլ, թե´ 11 մետրանոց, թե´ տուգանայինից հարվածով գոլ, թե´ հեռացում, թե´ երկրպագու դաշտում, մի խոսքով տեսանք ֆուտբոլ` իր գրեթե բոլոր հետաքրքիր դրսևորումներով, ընդ որում այս որակի ֆուտբոլ խաղալ կարող են աշխարհում գուցե մոտ 50 վարպետներ, որոնցից 22-ը խաղում էին այս թիմերում: Այստեղ հարց է ծագում, ի՞նչ դիտել այս երկու հանդիպումներից հետո: Նույնիսկ Եվրոպայի սուպերգավաթը այս խաղից հետո այն շքեղությամբ չի փայլում, ինչ առաջ էր: Սուպերկլասիկոն ստվեր նետեց ողջ գալիք մրցաշրջանի վրա:

Monday, August 27, 2012

Հայ ֆուտբոլիստները փայլեցին իրենց խաղային որակներով

Ավարտին մոտեցան Ուկրաինայի պրեմիեր լիգայի 7-րդ և Ռուսաստանի պրեմիեր լիգայի 6-րդ տուրի հանդիպումները: 2 առաջնություններում էլ փայլեցին հայ ֆուտբոլիստները, որոնք իրենց թիմերում առանձնացան որակյալ խաղով: Անդրադառնալով առաջնություններից յուրաքանչյուրին,  կներկայացնենք` հայ ֆուտբոլիստների թիմերի ելույթները, տուրի կենտրոնական խաղերը և առաջնությունների առաջատարներին: Այժմ անդրադառնանք յուրաքանչյուր առաջնությանը` առանձին-առանձին:
Ուկրաինայի առաջնության 7-րդ տուրը սկսվեց օգոստոսի 24-ին: Առաջին խաղում "Զարյան" Լուգանսկում` սեփական հարկի տակ, ընդունեց Պոլտավայի "Վորսկլային" և հանդիպումն ավարտվեց արդյունավետ ոչ ոքիով` 1:1 հաշվով: 2 հանդիպում կայացավ օգոստոսի 25-ին: Նախ` Եղիշե Մելիքյանի և Արթուր Եդիգարյանի "Հովերլա Զակարպատիեն" Մարիոպոլում հյուրնկալվեց տեղի "Իլյիչեվեցին": Հանդիպումն ավարտվեց տանտերերի` "Իյլիչեվեցի" հաղթանակով` 2:0 հաշվով, որոնք իրենց 2 գոլերն էլ խփեցին 2-րդ խաղակեսում: Առաջինը` 58-րդ և 85-րդ րոպեներին:  Նշենք, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Եդիգարյանը դուրս եկավ իր թիմի մեկնարկային կազմում և փոխարինվեց 60-րդ րոպեին, իսկ Եղիշե Մելիքյանն էլ թեկուզև  հայտավորված էր խաղին, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ: Խաղային 2-րդ օրվա վերջին` 2-րդ հանդիպումը, կայացավ Կիևում, որտեղ առաջնության առաջատարներից մեկը` "Դինամոն" սեփական հարկի տակ ընդունել էր Օդեսայի "Չեռնոմորեցին": Հանդիպումն անցավ տանտերերի բացահայտ առավելությամբ, որոնք  հաղթեցին 2:0 հաշվով: Նախ` հանդիպման հաշիվը բացեց Միլոշ Նինկովիչը հանդիպման 23-րդ րոպեին, իսկ հանդիպման արդյունքը վերջնական տեսքի բերեց և իր թիմի 2-րդ գնդակը խփեց "Դինամոյի" լավագույն ռմբարկու, նիգերացի 23 ամյա հարձակվող` Իդայե Աիդե Բրաունը: Ուկրաինայի պրեմիեր լիգայի 6-րդ տուրի վերջին 5 հանդիպումները կայացան օգոստոսի 26-ին: Առաջինը խաղադաշտ դուրս եկան 2 Մետալուրգները: Զապորոժեում տեղի "Մետալուրգը" ընդունել էր Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ` Գևորգ Ղազարյանի, Կառլեն Մկրտչյանի և Արտակ Եդիգարյանի Դոնեցկի "Մետալուրգին": Հանդիպումն անցավ հյուրերի առավելությամբ և 7-րդ րոպեին Ժունիոր Մորաեսի փոխանցումից հանդիպման հաշիվը բացեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ` Գևորգ Ղազարյանը: Այնուհետև հյուրերի առավելությունը ավելի համոզիչ դարձրեց Ժունիոր Մորաեսը` 2-րդ անգամ գրավելով տանտերերի դարպասը` հանդիպման 60-րդ րոպեին: Տանտերերին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը հանդիպման 76-րդ րոպեին Տարաս Լազարովիչի գոլի շնորհիվ: Ավելին անել տանտերերին չհաջողվեց և Դոնեցկի "Մետալուրգը" հաղթեց 1:2 հաշվով: Հանդիպմանը մասնակցեց միայն Գևորգ Ղազարյանը, որն էլ իր հերթին փոխարինվեց հանդիպման 46-րդ րոպեին: Մնացած 2 ֆուտբոլիստները հայտավորված էին խաղին, բայց այդպես էլ խաղադաշտ դուրս չեկան: Այս խաղից հետո Դնեպրոպետրովսկում "Դնեպրը" սեփական հարկի տակ հյուրընկալեց Լուցկի "Վոլինին" և կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով: 

Հաջորդը` Դոնեցում Հենրիխ Մխիթարյանի "Շախտյորը" սեփական հարկի տակ ընդունեց Նիկոլայ Կոստովի սաներին` Լվովի "Կարպատներին": Տանտերերը տարան հեշտ հաղթանակ և ամրապնդվեցին առաջատարի դիրքում: "Շախտյորը" հաղթեց 3:0 հաշվով, 3 գոլն էլ խփելով առաջին խաղակեսում: Հանդիպման հաշիվը բացեց Դենտինյոն 32-րդ րոպեին, 39-րդ րոպեին Լուիս Ադրիանոն խփեց 2-րդ գնդակը, իսկ հանդիպման վերջակետը դրեց Հենրիխ Մխիթարյանը հանդիպման 41-րդ րոպեին և խփելով իր 11-րդ գնդակը ամրապնդվեց լավագույն ռմբարկուի դիրքում: Հենրիխ Մխիթարյանը դուրս եկավ իր թիմի մեկնարկային կազմում և խաղաց առանց փոխարինման: Հաջորդը` Խարկովում "Մետալիստը" ընդունեց Կրիվոյ Ռոգի "Կրիվբասին" և հաղթեց 3:1 հաշվով: Իսկ տուրի վերջին խաղն էլ կայացավ Սիմֆերոպոլում, որտեղ "Տավրիան" ընդունեց Կիևի "Արսենալին" և խաղն ավարտվեց արդյունավետ ոչ ոքիով` 1:1 հաշվով: Ամփոփելով Ուկրաինայի առաջնության 7-րդ տուրը նշենք, որ Դոնեցկի "Շախտյորը" վաստակած 21 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, 2-րդ հորիզոնականում է գտնվում 18 միավորով Կիևի "Դինամոն", իսկ լավագույն եռյակը եզրափակում է 17 միավորով Դնեպրոպետրովսի "Դնեպրը": Եղիշե Մելիքյանի և Արթուր Եդիգարյանի "Հովերլա Զակարպատիե" ակումբը ոչ մի միավոր չվաստակելով եզրափակում է "Ուկրաինայի" պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը:
Ռուսաստանի պրեմիեր լիգայի 6-րդ տուրը  սկսվեց օգոստոսի 25-ին և առաջինը կայացավ մոսկովյան դերբին "Լոկոմոտիվի" և "Դինամոյի" միջև: Հանդիպումն անցավ լարված և գրավիչ պայքարում, և 2 անգամ հաշվի մեջ զիջելով "երկաթուղայինները" կարողացան վերականգնել հաշվի հավասարությունը, սակայն 3-րդ անգամ չհաջողվեց և "Դինամոն" հյուրնկալվելիս հաղթանակ տոնեց 2:3 հաշվով: Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին հայտավորված էր խաղին "Դինամոյի" կազմում, բայց այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ: Հաջորդ հանդիպումը, որը նաև տուրի կենտրոնական հանդիպումն էր, կայացավ Սանկտ Պետերբուրգում, որտեղ "Զենիթը" հյուրնկալել էր Կազանի "Ռուբինին": Հյուրերը տոնեցին կամային հաղթանակ 1:2 հաշվով, և զգալիորեն կրճատեցին միավորների տարբերությունը հենց "Զենիթից": Այս խաղից անմիջապես հետո Գրոզնիում խաղադաշտ դուրս եկան տեղի "Թերեքը" և Մոսկվայի "Սպարտակը": Հանդիպման 28-րդ րոպեին հյուրերը առաջ անցան հաշվի մեջ, սակայն 2-րդ խաղակեսում տանտերերը խփեցին 2 գնդակ և տոնելով կամային հաղթանակ, ինչպես նաև օգտվելով "Զենիթի" պարտությունից միավորներով հավասարվեցին "պիտերցիներին": Խաղային առաջին օրվա վերջին հանդիպումը կայացավ Դոնի Ռոստովում, որտեղ "Ռոստովը" հյուրնկալեց Վլադիկավկազի "Ալանիային" և հաղթեց 3:1 հաշվով: Ռուսաստանի պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խաղային 2-րդ օրվա համար նախատեսված էր 3 հանդիպում: Առաջինը` Պերմում խաղադաշտ դուրս եկան տեղի "Ամկարը" և Կրասնոդարի համանուն թիմը: Հանդիպման առաջին խաղակեսի 20-րդ և 25-րդ րոպեների 2 գոլի հեղինակ դարձավ և "դուբլ" ձևակերպեց "Կրասնոդարի" և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող` Յուրա Մովսիսյանը: Սակայն հետագայում տանտերերը խփեցին 2 պատասխան գնդակները և խաղն ավարտվեց արդյունավետ ոչ ոքիով` 2:2 հաշվով: Սակայն հանուն արդարության նշենք, որ տանտերերը իրենց 2 գնդակներն էլ խփեցին "Կրասնոդարի" դարպասապահ Սինիցինի սխալից: 2-րդ հանդիպման ժամանակ Մոսկվայում "ԲԿՄԱ-ն" սեփական հարկի տակ ընդունեց Սամարայի "Կռիյլա Սովետովին" և հաղթեց խոշոր` 3:0 հաշվով: Իսկ խաղային 2-րդ օրվա համար նախատեսված վերջին հանդիպումն էլ կայացավ Մախաչկալայում, որտեղ "Անժին" սեփական հարկի տակ 4:2 հաշվով հաղթեց Սարանսկի "Մորդովիային": Տանտերերից "դուբլի" հեղինակ դարփձավ հանրահայտ կամերունցի` "Բարսելոնի" և "Ինտերի" նախկին հարձակվող` Սամուել Էտօ'օ-ն: 
Պիցելիի գոլը
Իսկ ահա Ռուսաստանի ընթացիկ առաջնության 6-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ Կրասնոդարում, որտեղ "Կուբանը" սեփական հարկի տակ ընդունեց Նիժնի Նովգորոդի "Վոլգային": Այս հանդիպումը հայ ֆուտբոլասերների հետաքրքիր էր այնքանով, որ 2 թիմերի կազմում միասին վերցրած հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի միանգամից 4 ֆուտբոլիստ: Հանդիպումն անցավ գոլառատ պայքարում և գրանցվեց միանգամից 8 գոլ: Միանգամից նշենք, որ 2 թիմերի մեկնարկային կազմերում էլ խաղում էին Հայաստանին հավաքականի ֆուտբոլիստներ: "Կուբանից"` Մարկոս Պիցելին, իսկ "Վոյգայից"` Արթուր Սարկիսովը: 2 ֆուտբոլիստներն էլ իրենց թիմի կազմում անցկացրեցին ողջ հանդիպումը: Հանդիպման հենց առաջին րոպին "Կուբանին" հաշվի մեջ առաջ մղեց Դավիդ Ցորաևը: 5-րդ րոպեին գնդակը 2-րդ անգամ հայտվեց "Վոլգայի" դարպասում, սակայն մրցավարը գտավ, որ խաղից դուրս վիճակից է Մարկոս Պիցելին գոլ խփել: Սակայն 13-րդ րոպեին Մարկոս Պիցելին կատարեց իր սև գործը, և մրցակցին ստիպեց 2-րդ անգամ գնդակը հանել սեփական դարպասից: Առաջին խաղակեսում գրանցվեց ևս մեկ գոլ, և 44-րդ րոպեին տանտերերից աչքի ընկավ սենեգալցի հարձակվող Իբրահիմա Բալդեն: 3:0 հօգուտ "Կուբանի" և թիմերը գնացին ընդմիջման: Դեռ չէր սկսվել 2-րդ խաղակեսը և ընթանում էր հանդիպման 47-րդ րոպեն, երբ Մարկոս Պիցելին հյուրերի դարպասն ուղարկեց իր թիմի 4-րդ գնդակը և ձևակերպեց "դուբլ": Հանդիպման 52-րդ րոպեին տանտերերի տուգանային հրապարակ ներխուժեց և 11 մետրանոց վաստակեց Արթուր Սարկիսովը: Սարկիսովի վաստակած 11 մետրանոցը վստահորեն իրացրեց և հանդիպման հաշիվը թրջեց Շամիլ Ասիլդարովը: 59-րդ րոպեին Անդրեյ Իոնովին փոխարինեց Արազ Օզբիլիսը, որը իր հերթին դարձավ իր թիմի խփած 5-րդ և 6-րդ գոլերի համահեղինակ: Խաղի 69-րդ րոպեին "Կուբանից" "դուբլ" ձևակերպեց և իր թիմի 5-րդ գնդակը խփեց Բալդեն, իսկ 76-րդ րոպեին էլ հանդիպման հաշիվը 6:1 սարքեց տանտերերի ռումինացի հարձակվող Դանիել Նիկուլաեն: Հանդիպման 78-րդ րոպեին "Վոլգան" խփեց ևս մեկ պատասխան գնդակ, սակայն "Կուբանը" հաղթեց 6:2 խոշոր հաշվով: Այս հանդիպմանը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից չմասնակցեց միայն Դավիդ Մանոյանը, որը բացակայում էր "Կուբանի" հայտացուցակից: Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: Հավասար 13-ական միավորներ վաստակած "Զենիթն" ու "Թերեքը" գլխավորում են մրցաշարային աղյուսակը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մոսկվայի "Սպարտակը" վաստակած 12 միավորով: Այսպիսով` ամփոփելով Ուկրաինայի պրեմիեր լիգայի 7-րդ տուրը և Ռուսաստանի պրեմիեր լիգայի 6-րդ տուրը կարող ենք փաստել`այն ուրախալի հանգամանքը, որ Հայաստանի հավաքականի մրցելույթներց առաջ իրենց թիմերի կազմում հայ ֆուտբոլիստները փայլեցին իրենց խաղային որակներով:

"Միկան" դարձավ միանձնյա առաջատար

Ավարտվեցին Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 21-րդ առաջնության 20-րդ տուրի հանդիպումները: "Գոլիզեում" բլոգը գտնվելով արձակուրդի մեջ չանդրադարձավ 19-րդ տուրի հանդիպումներին, սակայն 20-րդ տուրում կփորձենք`  նաև 19-րդ տուրի արդյունքներին անդրադարձ կատարել: Մինչ առաջնության խաղերին անցնելը նշենք, որ 20-րդ տուրն աչքի ընկավ միջին արդյունավտությամբ, և կայացած 4 խաղերում գրանցվեց ընդամենը 7 գոլ: Այսինքն` մեկ խաղում միջինը 1.75 գոլ: Իսկ այժմ անդրադառնանք 20-րդ տուրի հանդիպումներին:


20-րդ տուրի հանդիպումները սկսվեցին օգոստոսի 25-ին, և այդ օրը կայացավ 2 խաղ: Առաջին խաղում Դիլիջանի "Իմպուլսը" ընդունել էր գործող չեմպիոն "Ուլիսին": Նախորդ 2 խաղերում պարտություն կրելով "Իմպուլսը" կարծես թե գտնվում էր ճգնաժամի մեջ: Հիշեցնենք, որ 18-րդ տուրում "Իմպուլսը" սեփական հարկի տակ զիջել էր "Արարատին" 1:2 հաշվով, իսկ 19-րդ տուրում էլ Կապանում թիմը խոշոր` 0:3 հաշվով, զիջել էր "Գանձասարին": Իսկ քանի որ "Ուլիսն" էլ նոր մարզչի` Կարեն Բարսեղյանի գլխավորությամբ նախորդ տուրում հաղթել էր "Արարատին" 1:2 հաշվով, սպասվում էր, որ "Ուլիսը" կզարգացնի հաջողությունները նոր մարզչի գլխավորությամբ և կշտկի իր մրցաշարային դիրքերը: Սակայն Արմեն Գյուլբուդաղյանցի սաները լրիվ այլ կերպ էին տրամադրված և խաղադաշտում դա ապացուցեցին: Հանդիպման առաջին կեսում ոչ մի գոլ չգրանցվեց: Հանդիպման հաշիվը բացեցին տանտերերը` "Իմպուլսի" ֆուտբոլիստները, հանդիպման 51-րդ րոպեին, երբ գոլով աչքի ընկավ "Ուլիսի" նախկին կիսապաշտպան Նարեկ Դավթյանը` գրավելով իր նախկին թիմի դարպասը: Այս գոլը հանդիպման գրանցված միակ գոլը չէր: Խաղի 90-րդ րոպեին "Իմպուլսի" 2-րդ թիմից առաջին թիմ տեղափոխված Հովհաննես Վերանյանը կրկնապատկեց տանտերերի առավելությունը: "Իմպուլսը" հաղթելով 2:0 հաշվով ապացուցեց, որ թիմը ոչ մի ճգնաժամի մեջ էլ չի գտնվում: Այս խաղին զուգահեռ խաղադաշտ դուրս կան նաև Հայաստանի ընթացիկ առաջնության 2 հետնապահները` "Բանանցը" և "Արարատը": Տանտիրոջ կարգավիճակով հանդես էր գալիս "Բանանցը", սակայն տանտիրոջ կարգավիճակն էլ չօգնեց "Բանանցին" հաղթանակ տանել, քանի որ հանդիպումն ավարտվեց արդյունավետ ոչ ոքիով` 1:1 հաշվով: Հանդիպման 66-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը` "Արարատի" ֆուտբոլիստները, Կարեն Նավոյանի գոլի շնորհիվ: Միայն 77-րդ րոպեին "Բանանցին" հաջողվեց խփել պատասխան գնդակը և խույս տալ պարտությունից: Տանտերերից գոլի հեղինակ դարձավ Դավիթ Սուջյանը:
Առաջատարների մասնակցությամբ հանդիպումները կայացան օգոստոսի 26-ին: Առաջինը` խաղադաշտ դուրս եկան 2 մարզային թիմերը. Կապանում "Գանձասարը" սեփական հարկի տակ ընդունել էր առաջնության 2 առաջատարներից մեկին` Գյումրիի "Շիրակին": 2 թիմերն էլ 19-րդ տուրում հաղթանակներ էին տոնել: Ինչպես վերը նշեցին "Գանձասարը" 3:0 հաշվով ջախջախել էր "Իմպուլսին", իսկ "Շիրակն" էլ սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության էր հասել "Փյունիկի" նկատմամբ: Այս խաղից առաջ "Գանձասարի" գլխավոր մարզիչ Սամվել Սարգսյանը նշել էր, որ իր թիմն խաղին մոտենում է մարտական կազմով, բայց "Շիրակը" լրիվ այլ վիճակում էր, քանի որ թիմի 2 եզրային ֆուտբոլիստներ չէին կարողանալու օգնեին իրենց թիմին: Խոսքը վերաբերվում է սենեգալցի կիսապաշտպան Լի Յամին Յորոյին և թիմի նորեկ Հայաստանի ազգային հավաքականի նակին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանին, որը երկար տարիներ ելույթ ունենալով արտերկրում, ամռանը մնաց առանց թիմ և որոշեց ելույթները շարունակել "Շիրակում": 2 բարձրակարգ ֆուտբոլիստների բացակայությամբ էլ "Շիրակը" հյուրնկալվելիս հանդիպման 38-րդ րոպեին կոտդ`իվուարցի պաշտպան Դիդիե Կադիո Բորիսի գոլի շնորհիվ առաջ անցավ հանդիպման հաշվի մեջ: Բայց "Շիրակին" չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը, երբ 54-րդ րոպեին տանտերերից աչքի ընկավ բրազիլացի կիսապաշտպան Դիեգո Լոմբա Ֆարիասը: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով և գյումրեցիները չեմպիոնության մրցավազքում կորցրեցին  շատ կարևոր 2 միավոր: Այս խաղից հետո` տուրի վերջին հանդիպմանը, խաղադաշտ դուրս եկան  2 անհաշտ մրցակիցներ` "Փյունիկը" և "Միկան": 


"Միկան" լսելով "Շիրակի" ոչ ոքի խաղալու լուրը խաղադաշտ էր դուրս եկել անպայման հաղթելու և միանձնյա առաջատար դառնալու համար, իսկ "Փյունիկն" էլ փորձելու էր հաղթանակի հասնել և մոտենալ լավագույն եռյակին: Հանդիպման ընթացքում 2 թիմերն էլ խաղում էին շատ լուրջ զգուշությամբ, և փորձում էին խուսափել պաշտպանության սխալներից: Բնականաբար պատահական չէր, որ հանդիպման ընթացքում գրանցվեց ընդամենը մեկ գոլ: Այդ միակ գոլլը գրանցվեց հանդիպման 47-րդ րոպեին և 11 մետրանոցից աչքի ընկավ "Միկայի" թիմի ավագ և փլեյմեյքեր` Աղվան Մկրտչյանը: Նշենք, որ 19-րդ տուրում էլ "Միկան" հաղթել էր նույն 1:0 հաշվով, առավելության հասնելով "Բանանցի" նկատմամբ": Այսպիսով անդրադառնալով մրցաշարային աղյուսակին նշենք, որ "Արարատը" 20 խաղից վաստակելով ընդամենը 8 միավոր եզրափակում է մրցաշարային աղյուսակը: 7-րդ հորիզոնականում է ընթանում "Բանանցը" 19 խաղից վաստակած 14 միավորով: Գործող չեմպիոն "Ուլիսն" է գտնվում իր համար ոչ պատվաբեր 6-րդ հորիզոնականում, 20 խաղից  վաստակած 19 միավորով: 5-րդ հորիզոնականում է գտնվում Երևանի "Փյունիկը" 19 խաղից վաստակած 27 միավորով: 4-րդ հորիզոնակնում տեղ է զբաղեցնում Կապանի "Գանձասարը" 19 խաղից վաստակած 29 միավորով: Լավագույն եռյակը բացում է Դիլիջանի "Իմպուլսը" 20 խաղից վաստակած 35 միավորով: 2-րդ հորիզոնականում է գտնվում Գյումրիի "Շիրակը" 19 խաղից վաստակած 42 միավորով: Ինչպես տեսնում ենք 4-րդ, 3-րդ և 2-րդ հորիզոնականներում տեղ են զբաղեցնում մարզային թիմերը, ինչը ուրախանալու առիթ է տալիս հայ ֆուտբոլասերներին, քանի որ սա նախանշան է, որ ֆուտբոլը զարգանում է նաև մարզերում: Իսկ ահա օգտվելով Գյումրիի "Շիրակի" սայթաքումից, "Փյունիկի" նկատմամբ հաղթանակ տոնելուց հետո, 20 խաղից  վաստակած 47 միավորով` "Միկան" դարձավ միանձնյա առաջատար: 

Sunday, August 26, 2012

Բունդեսլիգա. Գործող չեմպիոնը մեկնարկեց հաղթանակով, իսկ լավագույն ֆուտբոլիստն էլ` գոլով

Զարկ տրվեց նաև Եվրոպայի առաջատար առաջնություններից մեկին` Գերմանիայի Բունդեսլիգային: Բունդեսլիգայի մեկնարկային տուրում օգոստոսի 24-ին, խաղադաշտ դուրս եկան չեմպիոնության համար պայքարող 2 թիմեր` գործող չեմպիոն Դորտմունդի "Բորուսիան" և Բրեմենի "Վերդերը": Հանդիպումը կայացավ Դորտմունդի` "Սիգնալ-Լդունա-Պարկ" մարզադաշտում,  80.645 հանդիսականների առջև: Սա առաջին տուրի կենտրոնական հանդիպումն էր, նաև սա որոշիչ գործոն էր պարզելու, թե 2 թիմերը ինչպիսի պատրաստվածությամբ էին մոտեցել հերթական առաջնությանը: Հանդիպման հաշիվը բացվեց 11-րդ րոպեին, երբ "Բորուսիայի" կիսապաշտպան Յակուբ Բլաշչիկովսկու փոխանցումից հետո հանդիպման գոլի հեղինակ դարձավ Գերմանիայի Բունդեսլիգայի 2011-12 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը: Առաջին խաղակեսում այլևս գոլ չգրանցվեց: Հանդիպման 2-րդ գնդակը գրանցվեց միայն 75-րդ րոպեին, երբ "բրեմենյան երաժիշտների" չեխ պաշտպան Գիբրա Սելասիեն վերականգնեց հանդիպման հաշվի հավասարությունը: Հիշեցնենք` վերջինս ակտիվ ելույթներ ունեցավ Եվրո 2012-ում, Չեխիայի ազգային հավաքականի կազմում, արժանացավ "Վերդերի" մարզիչների ուշադրությանը ու հայտնվեց Բրեմենում: 1:1 հաշվի պարագայում ավելի ակտիվ էին գործում տանտերերը, և նրանց ջանասիրությունը ևս մեկ անգամ վերածվեց գոլի, երբ հանդիպման 81-րդ րոպեին Յակուբ Բլաշչիկովսկու 2-րդ գոլային փոխանցումը եզրափակեց փոխարինման դուրս եկած երիտասարդ գերմանացի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն: 2:1 հաշվով հաղթանակ տոնեցին տանտերերը և այս անգամ էլ փաստեցին, որ խաղալու են միայն չեմպիոնության համար: 
Մարկո Ռոյս «Բորուսիա» Դորտմունդ

1-ին տուրի 6 հանդիպում կայացավ օգոստոսի 25-ին: Առաջինը մրցասպարեզ դուրս եկան Մյունխենգլադբախի "Բորուսիան" և "Հոֆենհայմը":   Հանդիպման հաշիվը բացվեց 33-րդ րոպեին, երբ վենեսուելացի կիսապաշտպան Խուան Արանգոյի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Մայք Հանկեն և առաջ մղեց տանտերերին: Առաջին խաղակեսն ավարտվեց նույն հաշվով 1:0 հօգուտ տանտերերի: 2-րդ խաղակեսում հաշիվն հավասարվեց 66-րդ րոպեին, հյուրերից աչքի ընկավ Ռոբերտո Ֆիրմինոն: Այս գոլից հետո նորից նախաձեռնությանը տիրեցին տանտերերը և 79-րդ րոպեին Խուան Արանգոյի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ ու 2:1 հաշվով հաղթանակ տոնեցին: Հաջորդը` Ֆրայբուրգում խաղադաշտ դուրս եկան տեղի "Ֆրայբուրգը" և "Մայնց 05ը": Հանդիպումն ավարտվեց արդյունավետ ոչ ոքիով` 1:1 հաշվով, և թիմերը վաստակեցին մեկական միավոր: Խաղի հաշիվը բացեցին տանտերերը հանդիպման 49-րդ րոպեին Մաքս Կրուզի գոլի շնորհիվ, իսկ հյուրերից հանդիպման հաշվի հավասարակշռությունը վերականգնեց 11 մետրանոցից, գոլի հեղինակ դարձավ ավստրիացի կիսապաշտպան Անդրեաս Իվանշիցը: Հաջորդ մրցավեճը կայացավ "Աուգսբուրգի" և նորեկներից մեկի` Դյուսելդորֆի "Ֆորտունայի" միջև` Աուգսբուրգում: Այս խաղում հաջողությունն ուղեկցեց հյուրերին, որոնց հարձակվող Դենի Շահինը 68-րդ և 79 րոպեներին դառնալով 2 գոլի հեղինակ, ձևակերպելով "դուբլ", հաղթանակ պարգևեց Դյուսելդորֆի "Ֆորտունային" 0:2 հաշվով: Բունդեսլիգայի 1-ին տուրի խաղային 2-րդ օրվա հաջորդ հանդիպումը կայացավ Համբուրգում, որտեղ տեղի համանուն թիմը հյուրնկալել էր "Նյուրնբերգին": 2 հավասար թիմերի մրցավեճում ավելի հաջողակ գտնվեցին հյուրերը` "Նյուրնբերգի" ֆուտբոլիստները, որոնք կարողացան 0:1 հաշվով հաղթանակ տոնել: Հաղթական գնդակը խփվեց հանդիպման 68-րդ րոպեին, երբ հյուրերից աչքի ընկավ 31-ամյա կիսապաշտպան Հենո Բալիտշը: Համբուրգում կայացած խաղին համընթաց Գեերմանիայի Բունդեսլիգայի մեկ այլ նորեկ` "Գրեյտեր Ֆյուրտը", սեփական հարկի տակ ընդունել էր չեմպիոնության գլխավոր հավակնորդներից մեկին Մյունխենի "Բավարիային": "Բավարիայի" ֆուտբոլիստները անցկացրեցին շատ վստահ հանդիպում և ապացուցեցին, որ այս մրցաշրջանում ասպարեզ են դուրս գալու միայն Գերմանիայի Բունդեսլիգայի չեմպիոնի կոչմանն արժանանալու համար: Անդրադառնալով հանդիպմանը նշենք, որ "Բավարիան" խաղին մոտեցել էր շատ լուրջ կորստով, վնասվածքից դեռ լիովին չէր ապաքինվել ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին: Սակայն առանց Ռիբերիի էլ Յուպ Հայնկենսի սաներին հաջողվեց խոշոր հաշվով հաղթանակ տոնել: Հանդիպման հաշիվը բացվեց 43-րդ րոպեին և հյուրերից աչքի ընկավ Թոմաս Մյուլերը: Մնացած 2 գնդակները գրանցվեցին 2-րդ խաղակեսում: Նախ` հանդիպման 59-րդ րոպեին, "Բավարիայի" նորեկ, խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչը խփեց հյուրերի 2-րդ գնդակը: Իսկ հանդիպման վերջակետը դրվեց 79-րդ րոպեին, երբ Արիեն Ռոբբենի հարվածից հետո ինքնագոլ գրանցեց տանտերերի պաշտպան Թոմաս Կլեյնը: Բավարիան հաղթեց 0:3 հաշվով և հենց առաջին տուրից հետո  սկսեց գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը: 

Հաջորդը Ֆրանկֆուրտում  "Այնտրախտը" սեփական հարկի տակ ընդունեց Լեվերկուզենի "Բայերին": Խաղի 30-րդ րոպեին հյուրերի բարձրահասակ հարձակվող Ստեֆան Կիսլինգը բացեց հանդիպման հաշիվը: Առաջին խաղակեսն այդպես էլ ավարտվեց 0:1 ի օգուտ հյուրերի: Սակայն 2-րդ խաղակեսում տանտերերն ակտիվացան և 57-րդ րոպեին 25-ամյա կիսապաշտպան Ստեֆան Այգների շնորհիվ վերականգնեցին հանդիպման հաշվի հավասարությունը: Իսկ հանդիպման 82-րդ րոպեին էլ տանտերերը առաջ անցան հաշվի մեջ Մարտին Լանիգի գոլի շնորհիվ, և տոնեցին կամային հաղթանակ 2:1 հաշվով: Բունդեսլիգայի 1-ին տուրի 2-րդ օրվա համար նախատեսված վերջին հանդիպումն կայացավ Շտուտգարտում, որտեղ տեղի "Շտուտգարտը" սեփական հարկի տակ ընդունել էր "Վոլֆսբուրգին": Սա իրավմամբ իր դիտարժանությամբ կարելի էր անվանել նաև տուրի կարևոր հանդիպումնրից մեկը: Շտուտգարտի` "Մերսեդես-Բենս Արենա" եկած 48.280 ֆուտբոլասերները գոլի ականատես եղան միայն հանդիպման 90-րդ րոպեին, երբ հյուրերի պորտուգալացի կիսապաշտպան Վիերինյայի փոխանցումից հետո հանդիպման միակ գոլը խփեց, և իր թիմի հաղթանակն ապահովեց "Վոլֆսբուրգի" նորեկ հոլանդացի բարձրահասակ հարձակվող Բաս Դոստը: Հանդիպումն ավարտվեց 0:1 հաշվով հօգուտ հյուրերի` "Վոլֆսբուրգի" ֆուտբոլիստների: Իսկ առաջին տուրի վերջին հանդիպումն էլ կայացավ օգոստոսի 26-ին Հանովերում, որտեղ տեղի "Հանովեր 96-ը" սեփական հարկի տակ ընդունել էր չեմպիոնության ևս մեկ հավակնորդի` Գելզենկինխենի "Շալկե 04-ին": Հանդիպումն անցավ գոլառատ պայքարում և գրանցվեց 4 գոլ: Նախ` հանդիպման 43-րդ րոպեին, հանդիպման հաշիվը բացեց տանտերերի բրազիլացի պաշտպան Ֆելիպեն: Առաջին խաղակեսն այդպես էլ ավարտվեց 1:0 հօգուտ "Հանովերի": Սակայն 2-րդ խաղակեսում հյուրերն իրար հետեվից 2 գնդակ ուղարկեցին տանտերերի դարպասը: Առաջինը աչքի ընկավ Կլաս Յան Հունտելարը հանդիպման 52-րդ րոպեին վերականգնելով հանդիպման հաշվի հավասարությունը: Այնուհետև հյուրերին հաշվի մեջ առաջ գցեց  21-ամյա երիտասարդ կիսապաշտպան Լուիս Հոլտբին: Կարծես "Շալկեն" մոտ էր հաղթանակ տոնելուն, սակայն 80-րդ րոպեին տանտերերը վերականգնեցին հանդիպման հաշվի հավասարակշռությունը: Յան Շլաուդրաֆի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ շվեյցարացի 22-ամյա կիսապաշտպան Ադրիան Նիկսին: Այս խաղում այլևս գոլ չգրանցվեց, և հանդիպումն ավարտվեց մարտական ոչ ոքի արդյունքով` 2:2 հաշվով: Գերմանիայի հենց առաջին տուրը զգացնել տվեց, որ շատ հետաքրքիր առաջնություն է մեզ սպասվում: Ինչպես նաև շատ հետաքրքիր է լինելու չեմպիոնության մրցավազքը, քանի որ չեմպիոնության գլխավոր հավակնորդներից մեկը Մյունխենի "Բավարիան" հաղթեց 0:3 հաշվով և սկսեց գլխավորել "Բունդեսլիգայի" մրցաշարային աղյուսակը, միաժամանակ գործող չեմպիոնը մեկնարկեց հաղթանակով, իսկ լավագույն ֆուտբոլիստն էլ` գոլով:       

2 գոլ ստանդարտ իրավիճակից, 2 գոլ էլ պաշտպանների ու դարպասապահի սխալից

Ավարտվեցին Անգլիայի պրեմիեր լիգայի 2012-13 մրցաշրջանի 2-րդ տուրի հանդիպումները: Սակայն մինչ 2-րդ տուրի հանդիպումների կայանալը` օգոստոսի 22-ին, "Չելսին" անցկացրեց իր 3-րդ տուրի հանդիպումը` սեփական հարկի տակ ընդունելով "Ռեդինգին": "Ստեմֆորդ Բրիջ" եկած ֆուտբոլասերները ականատես եղան գոլառատ պայքարի և "Չելսիի" հաղթանակին: Հանդիպման հաշիվն բացվեց ընդամենը 18-րդ րոպեին, երբ 11 մետրանոցից գոլն իր հաշվին գրանցեց "Չելսիի" կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը: Այս գոլից ամենեվին չընկճվեցին "Ռեդինգի" ֆուտբոլիստները, և ավելին` հանդիպման 25-րդ րոպեին, հանդիպման հաշիվը վերականգնեց Ռուսաստանի ազգային հավաքականի հարձակվող` Պավել Պոգրեբնյակը: Այս գոլից աշխուժացած "Ռեդինգի" ֆուտբոլիստները հանդիպման 29-րդ րոպեին 2-րդ գնդակն ուղարկեցին "ազնվականների" դարպասը, այս անգամ գոլն իր հաշվին գրանցեց Դենի Գուտհիրեն: Թվում էր, թե անակնկալ է հասունանում, բայց այդպես չէին մտածում "Չելսիի" ֆուտբոլիստները, որոնք հանդիպման 69-րդ րոպեին պաշտպան` Գարի Կեհիլի, շնորհիվ վերականգնեցին հանդիպման հաշվի հավասարակշռությունը: Հանդիպման հաշիվը հավասարեցնելուց հետո "Չելսիի" ֆուտբոլիստները նոր թափ հաղորդեցին իրենց գրոհներին, և հանդիպման 81-րդ րոպեին Ֆերնանդո Տորեսի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ: Իսկ ազնվականների հաղթական վերջակետը դրվեց հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին, և գոլն իր հաշվին գրանցեց տանտերերի սերբ պաշտպան` Բրանիսլավ Իվանովիչը: 4:2 հօգուտ "Չելսիի", և այս հաղթանակից հետո "ազնվականները" 1 խաղ ավելի անցկացնելով սկսեցին միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Իսկ այժմ անդրադառնանք 2-րդ տուրի խաղերին:
2-րդ տուրի առաջին հանդիպումը կայացավ Սուոնսիի` "Լիբերտի" մարզադաշռտում, որտեղ տեղի "Սուոնսին" ընդունել էր Անգլիայի պրեմիեր լիգայի մեկ այլ նորեկ` "Վեսթ Հեմին": Միխայիլ Լաուդրուպի սաները զարմանալիորն շատ ակտիվ են մեկնարկել Անգլիայի ընթացիկ առաջնությանը և առաջին խաղում 5 անպատասխան գնդակ ուղարկելով "Քուինզ Պարկ Ռեյնջերսի" դարպասը, 2-րդ տուրում ևս 3 անպատասխան գնդակ ուղարկեցին "Վեսթ Հեմի" դարպասը": Խոշոր հաշվով հաղթանակի սկիզբը դրվեց հանդիպման 20-րդ րոպեին, երբ հանդիպման հաշիվը բացեց "Սուոնսիի" աջ պաշտպան իսպանացի Անխել Ռանգելը: Հանդիպման 29-րդ րոպեին մեկ այլ իսպանացի` Միչուն, կրկնապատկեց հանդիպման հաշիվը, 2-րդ գնդակն ուղարկելով հյուրերի դարպասը: Այս գոլից հետո իսպանացի հարձակվողը խփած 3 գնդակներով սկսեց գլխավորել ռմբարկուների ցուցակը: Իսկ "Սուոնսի"-"Վեսթ Հեմ" խաղի վերջակետը դրվեց հանդիպման 64-րդ րոպեին, երբ տանտերերից գոլի հեղինակ դարձավ Դենի Գրեհեմը: 3:0 ի օգուտ ուելսցիների և "Սուոնսին" վաստակած 6 միավորներով առայժմ 2-րդն է, սակայն 3-րդ տուրում, եթե կարողանա հաղթանակի հասնել "Սանդերլենդի" նկատմամբ, ավելի շատ գոլային արդյունավետություն  ունենալով կսկսի գլխավորել մրցաշարային աղյուսակը: 2-րդ տուրի 2-րդ հանդիպումն կայացավ Բիրմինգհեմի "Վիլա Պարկ" մարզադաշտում, որտեղ "Աստոն Վիլան" սեփական հարկի տակ ընդունել էր "Էվերթոնին": Հանդիպումը բարեհաջող դասավորվեց հյուրերի համար և արդեն 3-րդ րոպեին հյուրերից աչքի ընկավ հարավաֆրիկացի կիսապաշտպան` Սթիվեն Պիենարը` բացելով հանդիպման հաշիվը: Արագ գոլից դեռևս ուշքի չեկած տանտերերը 31-րդ րոպեին ստիպված եղան 2-րդ անգամ գնդակն հանել սեփական դարպասից: Այս անգամ հյուրերից գոլի հեղինակ դարձավ բելգիացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին: Իսկ առաջին խաղակեսի նախավերջին` 44-րդ րոպեին , "Էվերթոնի" հարձակվող Նիկիտա Յելավիչը 3-րդ գնդակն ուղարկեց տանտերերի դարպասն և էլ ավելի համոզիչ դարձրեց իր թիմի հաղթանակի հասնելու հնարավորությունը: 2-րդ խաղակեսում "Աստոն Վիլային" միայն հաջողվեց թրջել հաշիվը: Հանդիպման 74-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ տանտերերի մարրոկացի կիսապաշտպան` Քարիմ Ալ Ահմադին: 1:3 հօգուտ հյուրերի, և "Էվերթոնը" վաստակած 6 միավորներով միացավ առաջատարներին: Տուրի 3-րդ հանդիպումն կայացավ Մանչեսթերի` "Օլդ Թրավորդ" մարզադաշտում, որտեղ "Մանչեսթեր Յունայթեդը" ընդունել էր "Ֆուլհեմին": Առաջին տուրում "Էվերթոնից" 0:1 հաշվով անակնկալ պարտություն կրելով` "Մանչեսթեր Յունայթեդը", խաղադաշտ էր դուրս եկել անպայման հաղթանակ տանելու համար: Սակայն հանդիպման 3-րդ րոպեին անակնկալ կերպով հաշվի մեջ առաջ անցան հյուրերը` "Ֆուլհեմի" ֆուտբոլիստները, Դեմիեն Դաֆի խփած գոլի շնորհիվ: Խփած գոլից հետո էլ ավելի ակտիվացան տանտերերը և հանդիպման 10-րդ րոպեին թիմի նորեկ հոլանդացի հարձակվող` Ռոբին վան Պերսիի խփած գոլի շնորհիվ վերականգնեցին հանդիպման հաշվի հավասարությունը: Այս գոլը նոր թարմություն հաղորդեց "կարմիր սատանաների" գրոհներին և 35-րդ րոպեին թիմի մեկ այլ նորեկ ճապոնացի կիսապաշտպան` Շինձի Կագավան, տանտերերին առաջ մղեց հաշվի մեջ, իսկ 41-րդ րոպեին էլ, "Ման Յուի" պաշտպան Ռաֆայել Դա Սիլվան 3-րդ գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը: Առաջին խաղակեսն ավարվեց 3:1 հաշվով ի օգուտ տանտերերի: 2-րդ խաղակեսում "Ֆուլհեմին" հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը, հանդիպման 64-րդ րոպեին գնդակը սեփական դարպասն ուղարկեց տարտերերի պաշտպան` Նեմանյա Վիդիչը: Մնացած ժամանակում այլևս հաշիվը չփոխվեց և 3:2 հաշվով հաղթանակ տոնեց "Մանչեսթեր Յունայթեդը": Տուրի հաջորդ հանդիպումը կայացավ Նորվիչում, որտեղ տեղի համանուն թիմը ընդունել էր "Քուինզ Պարկ Ռեյնջերսին": Թիմերը փոխանակվեցին մեկական գնդակով և խաղն ավարտվեց արդյունավետ ոչ ոքիով` 1:1 հաշվով: Խաղի 11-րդ րոպեին Նորվիչից" հաշիվը բացեց կանադացի հարձակվող` Սիմեոն Ալեքսանդր Ջեքսոնը, իսկ 19-րդ րոպեին էլ` հաշվի հավասարակշռությունը վերականգնեց հյուրերի հարձակվող` Բոբի Զամորան: Հաջորդ հանդիպումը կայացավ Սաութհեմփթոնում, որտեղ տանտիրոջ կարգավիճակով "Սաութհեմփթոնը" ընդունել էր "Ուիգան Ատլետիկին": Հանդիպման 51-րդ րոպեին Ֆրանկո Դի Սանտոյի գոլի շնորհիվ հաշվի մեջ առաջ անցան հյուրերը, իսկ հանդիպման 89-րդ րոպեին Արունա Կոնեի խփած գոլի շնորհիվ` "Ուիգանի" ֆուտբոլիտները 0:2 հավով հաղթանակ տոնեցին: Տուրի հաջորդ հանդիպումը, որը պետք է կայանար "Սանդերլենդի" և "Ռեդինգի" միջև հետաձգվեց անորոշ ժամկետով անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: 2-րդ տուրի հաջորդ հանդիպումը կայացավ Լոնդոնի` "Վայթ Հարթ Լեյն" մարզադաշտում, որտեղ "Տոտենհեմը" ընդունել էր "Վեսթ Բրոմվիչին": Միայն հանդիպման 74-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց տանտերերի կամերունցի պաշտպան` Բենուա Ասու Էկոտոն: Թվում էր, թե "Տոտենհեմը" հաղթանակ կտոնի, սակայն հանդիպման 90-րդ րոպեին հյուրերի շոտլանդացի կիսապաշտպան` Ջեյմս Մորիսոնը, վերականգեց հաշվի հավասարակշռությունը և հանդիպումն ավարտվեց անակնկալ արդյունքով` 1:1 հաշվով: Իսկ ահա 2-րդ տուրի խաղային առաջին օրվա վերջի հանդիպումն կայացավ Լոնդոնի` "Ստեմֆորդ Բրիջ" մարզադաշտում, որտեղ չեմպիոնության իրական հավակնորդներից մեկը` "Չելսին", սեփական հարկի տակ ընդունել էր "Նյուքասլին": "Ազնվականները" տարան վստահ հաղթանակ` 2 գոլն էլ գրանցելով առաջին խաղակեսում: Նախ հանդիպման 22-րդ րոպեին 11 մետրանոցից հանդիպման հաշիվը բացեց "Չելսիի" նորեկ, տաղանդավոր բելգիացի կիսապաշտպան` Էդին Հազարը, իսկ առաջին խաղակեսի մրցավարի կողմից ավելացված ժամանակի 3-րդ րոպեին էլ, "Չելսիի" 2-րդ գնդակն խփեց իր արդյունավետությունը վերականգնած իսպանացի հարձակվող` Ֆերնանդո Տորեսը: 2:0 և ազնվականները սկսեցին միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, սակայն ևս մեկ անգամ նշենք, որ "Չելսին" մեկ խաղ ավել է անցկացրել: 
Տորեսի գոլը «Նյուքասլի» դարպասը

Անգլիայի պրեմիեր լիգայի 2012-13 մրցաշրջանի 2-րդ տուրի վերջին 2 հանդիպումները կայացան օգոստոսի 26-ին: Նախ` Սթոքի "Բրիտանիա" մարզադաշտում, խաղադաշտ դուրս եկան "Սթոք Սիթին" և Լոնդոնի "Արսենալը": Հանդիպումն ավարտվեց անակնկալ հաշվով` գոլազուրկ ոչ ոքիով: Սա արդեն 2-րդ հանդիպումն է ինչ Արսեն Վենգերի սաները չեն կարողանում հաղթել և դառնալ գոլի հեղինակ: Թվում է, թե թիմի նախկին  առաջատար հարձակվող Ռոբին վան Պերսիի "Մանչեսթեր Յունայթեդ" տեղափոխվելուց հետո թիմը չունի գրոհները եզրափակող գոլահար և այդ պատճառով էլ "Արսենալը" 2 խաղից վաստակելով 2 միավոր ընթանում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականում: Իսկ ահա տուրի վերջին` կենտրոնական հանդիպումը, կայացավ "Լիվերպուլի" և "Մանչեսթեր Սիթիի" միջև: Լիվերպուլի` "Էնֆիլդ Ռոուդ" մարզադաշտ եկած ֆուտբոլասերները ականատես եղան իսկական ֆուտբոլային ներկայացման և գոլային հրավառության: Հանդիպումն իր դիտարժանությամբ լարվածության մեջ պահեց ֆուտբոլասերներին ամբողջ 90 րոպեների ընթացքում: 
Լիվերպուլ - Մանչեսթեր Սիթի

Խաղն սկսվեց փոխնիփոխ գրոհներով: Առաջին խաղակեսի դեռևս 5-րդ րոպեին, "Լիվերպուլն" ունեցավ շատ լուրջ կորուստ. վնասվածքի պատճառով խաղադաշտը լքեց բրազիլացի կիսապաշտպան` Լուկաս Լեյվան: Երբ  հանդիպման 30-րդ րոպեին դեռևս հանդիպման հաշիվը բացված չէր, "Լիվերպուլի" փոխարինողներից վազքուղյակում հայտնվեց հարձակվող` Էնդի Քերոլը, որը ուրախության բուռն ալիք բարձրացրեց տանտերերի ֆուտբոլասերների շրջանակում: Սակայն հանդիպման 34-րդ րոպեին անկյունային փոխանցումից հետո, երբ հանդիպման հաշիվը բացեց "Լիվերպուլի" և Սլովակիայի ազգային հավաքականի պաշտպան` Մարտին Շկրտելը, տանտերերի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը փոխեց որոշումը և Քերոլը խաղադաշտում չհայտնվեց: Առաջին խաղակեսում այլևս գոլ չգրանցվեց: 2-րդ խաղակեսում` 63-րդ րոպեին, տանտերերի դարպասապահ Պեպե Ռեյնայի և պաշտպան Մարտին Կելիի անհամաձայնեցված գործողության արդյունքում, հանդիպման հաշիվը հավասարեցրեց հյուրերի կիսապաշտպան` Յայա Տուրեն: Այս գոլից անմիջապես հետո Ռոջերսը Մարտին Կելիին փոխարինեց մեկ այլ պաշտպանով` իսպանացի Խոսե Էնրիկեով: Եվ հաշիվն հավասարվեուց հետո նորից վազքուղյակում հայտնվեց վերոնշյալ Քերոլը: Բայց այս անգամ էլ Քերոլին բախտ չվիճակվեց հայտնվել խաղադաշտում, քանի որ 66-րդ րոպեն տուգանայինից գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ "Լիվերպուլի" ուրուգվայցի հարձակվող` Լուիս Սուարեսը: Տանտերերի հաղթանակը մոտ էր թվում, սակայն հանդիպման 80-րդ րոպեին նորից պաշտպանների և դարպասապահի սխալից հանդիպման հաշիվը վերականգնվեց: Այս անգամ "Լիվերպուլից" սխալվեց Մարտին Շկրտելը, որը գնդակը պարզապես նվիրեց արգենտինացի հարձակվող Կառլոս Տևեսին, որն էլ իր հերթին խաբս տալով դարպասապահ Պեպե Ռեյնային, 2-րդ անգամ վերականգնեց հանդիպման հաշվի հավասարակշռությունը: Այս անգամ արդեն Ռոջերսը խաղադաշտ դուրս բերեց Էնդի Քերոլին, սակայն վերջինս մի քանի անգամ թեկուզև փորձեց մտնել խաղի մեջ, սակայն  չկարողացավ փոխել հանդիպման հաշիվը և խաղն ավարտվեց մարտական ոչ ոքիով` 2:2 հաշվով: Մի խոսքով տուրի կենտրոնական հանդիպմանը գրանցվեց`  2 գոլ ստանդարտ իրավիճակից, 2 գոլ էլ պաշտպանների ու դրպասապահի սխալից:     

Friday, August 24, 2012

Էլ Կլասիկո. Ճակատամարտ առաջին

Լա Լիգայի նոր մրցաշրջանին ընդառաջ՝ սուպերգավաթային կլասիկոն հավակնում էր դառնալ առաջիկա առաջնության ուղեցույցը, խաղ, որը արտահայտելու է երկու գրանդների ուժերի նախնական դասավորվածությունը, մեկնարկային դիրքերը մեծ մրցավազքից առաջ: Այս նպատակին ծառայելու համար իսպանական սուպերգավաթը ունի ևս մեկ կարևոր առանձնահատկություն՝ այն խաղարկվում է երկու հանդիպումներով՝ սեփական և մրցակցի դաշտերում: Բարսելոնյան հանդիպումը ստացվեց հետաքրքիր և բովանդակալից, սակայն դեռ բազում հարցեր թողեց պատասխան հանդիպման համար: Փորձենք ընդունել և ներկայացնել այն, ինչ տվեց մեզ առաջին հանդիպումը:

Բարսելոնա 3-2 Ռեալ
0-1՝ Ռոնալդու 55՛, 1-1 Պեդրո 56՛, 2-1 Մեսսի 70՛ 11մ, 3-1 Չավի 78՛, 3-2 Դի Մարիա 85՛
Անդրադառնալով մեկնարկային կազմերին՝ նշենք, որ նորեկներ այս խաղին չկային: Բարսելոնայի միակ հայտավորված ձեռքբերումը՝ Խորդի Ալբան, դաշտ դուրս եկավ երկրորդ կեսի միջնամասում միայն, իսկ մինչ այդ նրա դիրքում գործում էր Ադրիանոն:  Պաշտպանության ձախից գործում էր Դանի Ալվեսը, իսկ կենտրոնը Վիլանովան վստահել էր Պիկեին և Մասկերանոյին: Վերջինս փայլուն կատարեց իր պարտականությունները: Կիսապաշտպանությունում գործում էին Ինիեստան, Չավին և Բուսկետսը, իսկ առջևում Պեդրո, Մեսսի, Սանչես եռյակն էր: Ռեալի պաշտպանությունում ուղեղի ցնցում ստացած Պեպեի բացակայության պայմաններում գործում էին Ալվարո Արբելոան, Ռաուլ Ալբիոլը, Սերխիո Ռամոսը և Ֆաբիո Կոենտրաոն: Կենտրոնում խաղում էին Խաբի Ալոնսոն, Խեդիրան և Օզիլը: Ավելի առաջ՝ ձախից գործում էր Ռոնալդուն, աջից՝ Կալյեխոնը, իսկ հարձակման սուր ծայրում Բենզեման էր: 

Խաղը սկսվեց բավականին արագ տեմպով և գնդակի դինամիկ տեղաշարժերով: Վիլանովայի Բարսելոնային պահանջվեց մոտ 15 րոպե փոխանցում կատարող մեքենան գործի գցելու համար, և դրանից հետո տեմպը հանգստացավ: Բարսելոնան սկսեց տիրել գնդակին, և այդ պահից սկսած դժվար էր հիշել, որ Բարսայի ղեկին այլևս Գուարդյոլան չէ: Կատալոնյան տիկի-տական սկսեց նյարդայնացնել մադրիդցիներին, և վերջիններս սկսեցին կոպտության դիմել: Սկզբում զոհի դերում մշտապես հայտնվում էր Բուսկետսը, և մրցավարը, տեղյակ լինելով ֆուտբոլիստի դերասանական որակներին, չէր դիմում քարտերի օգնության: Իրավիճակը փոխվեց, երբ Բարսան ավելի առաջ գնաց, և Չավիի դեմ խախտումը կոպիտ լինելուց բացի կարելի էր որակել նաև որպես վերջին հույսի: Ալոնսոյի դեղին քարտը հետագայում շարունակվեց Արբելոայի և Ալբիոլի զգուշացումներով: Այս խախտումները ստիպեցին հիշել հիասքանչ Ռոնալդինյոյին, քանի որ Բարսան մի քանի վտանգավոր դիրքում տուգանայիններից ոչ մեկը վտանգավոր պահի վերածել չկարողացավ: Բարսայից զգուշացվեց Մասկերանոն՝ նույն վերջին հույսի խախտման համար: Իսկ ընդհանուր առմամբ Բարսան տիրում էր գնդակին և կարողացավ մի քանի սուր պահեր ստեղծել: Հարվածներ նույնպես եղան, սակայն Կասիլյասը տեղում էր: Իսկ Ռեալը կարող էր առանձնանալ սուր հակագրոհներով, որոնք շատ արագ էին հասնում Վալդեսի տուգանային հրապարակ, սակայն մտածված ու արդյունավետ եզրափակում չունեին: Առաջին կեսն այդպես էլ ավարտվեց: 

Երկրորդ կեսում խաղին անհրաժեշտ էր ինչ-որ բեկումնային պահ, որովհետև թիմերը առավել ստեղծարար գործողությունների այդ պահին ընդունակ չէին: Նույն տեմպով մի քանի րոպեներից հետո Ռեալը ստացավ անկյունայինի իրավունք, որի խաղարկումից հետո Ռոնալդոն գլխի հարվածով բացեց խաղի հաշիվը: 

Անակնկալը ծիլ տվեց և տեղում ոչնչացավ, քանի որ ընդամենը մեկ րոպե անց Բարսան հավասարեցրեց հաշիվը: Պեդրոն էր պատասխան գոլի հեղինակը, որը մադրիդիստները դեռ երկար են հիշատակելու որպես խաղից դուրս վիճակից խփված: Հետագայում խաղը շարունակվեց հիմնականում նույն տրամաբանությամբ: Ռեալը շարունակում էր հաճախակի խախտել, սակայն 70-րդ րոպեին մրցավարը որոշեց լրջորեն միջամտել խաղին և Սերխիո Ռամոսի խախտումը Ինյեստայի դեմ համարեց 11 մետրանոցի արժանի խախտում: Մեսսին անվրեպ իրացրեց հարվածը: Քիչ անց Չավին առաջ պոկվեց ու մեն-մենակ մնալով Կասիլյասի դեմ՝ զարգացրեց իր թիմի առավելությունը: Այս երկու գնդակները ի տարբերություն առաջին երկուսի՝ առավել համադրելի էին խաղի տրամաբանության հետ, սակայն, միաժամանակ, խաղի տրամաբանությունը հուշում էր, որ ամեն դեպքում Ռեալը այսչափ թույլ չէ Բարսելոնայից: Վերջինիս դարպասապահ Վիկտոր Վալդեսը իր անտրամաբանական գործողությունով որոշեց վերականգնել խաղի տրամաբանությունը և նվազագույնի հասցրեց իր թիմի առավելությունը պատասխան խաղից առաջ: Երկրորդ կեսը առանձնացավ հինգ գոլերով և անակնկալ զարգացումներով: 

Խաղից հետո մնում է ասել միայն, որ թիմերը մնացել են նույն մակարդակի վրա, ինչ նախորդ մրցաշրջանում էին: Խաղացին երկու հավասարազոր թիմեր, որոնցից յուրաքանչյուրը յուրաքանչյուր պահի կարող է հաղթել և արժանի կլինի դրան: Սպասենք սուպերգավաթային պատասխան և որոշիչ խաղին, գուցե դա ուժերի այլ դասավորվածություն կառաջադրի: Իսկ իրականում, սպասել պետք է դեռ 37 տուր, սպասել՝ ոչ թե ձանձրանալով ու րոպեները հաշվելով, այլ հիանալով և նույնիսկ վայրկյանները վայելելով:

Monday, August 13, 2012

Յուրա Մովսիսյանը հավասարվեց լավագույն ռմբարկու Ալեքսանդր Կերժակովին

Կայացան Ռուսաստանի պրեմիեր լիգայի 4-րդ տուրի հանդիպումները: Տուրը մեկնարկեց Կրասնոդարյան դերբիով, որտեղ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ`  Մարկոս Պիցելիի, Արազ Օզբիլիսի և Դավիթ Մանոյանի  "Կուբանը" ընդունել էր մյուս կրասնոդարյան ակումբին` Յուրա Մովսիսյանի "Կրասնոդարին": Հանդիպումն անցավ լարված պայքարում և գրանցվեց 3 գոլ: Հանդիպման 38-րդ րոպեին "Կրասնոդարի" ավագ, վրացի պաշտպան` Ալեքսանդր Ամիսուլաշվիլին գնդակը ուղարկեց սեփական դարպասը և բացեց հանդիպման հաշիվը: Առաջին խաղակեսում այլևս գոլեր չգրանցվեցին և թիմերը գնացին ընդմիջման  "Կուբանի" հաղթանակով` 1:0 հաշվով: 2-րդ խաղակեսում կրքերն էլ ավելի թեժացան, ծավալվեց անզիջում պայքար մինչև հանդիպման 81-րդ րոպեն, երբ "Կուբանի" կազմում փոխարինման դուրս եկած կոստառիկացի հարձակվող Մարկո Ուրենայի փոխանցումից հետո հանդիման հաշիվը կրկնապատկեց 23-ամյա ռուս կիսապաշտպան` Անդրեյ Իոնովը: Այդ գոլից ընդամենը 5 րոպե անց` 86-րդ րոպեին, Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը կրճատեց հանդիպման հաշիվը և նորից վերականգնեց խաղի ինտրիգը: Հանդիպման հաշիվը այլևս չփոխվեց և կրասնոդարյան դերբիում հաղթանակ տոնեց "Կուբանը" 2:1 հաշվով: "Կուբանի" հիմնական կազմում խաղադաշտ դուրս եկավ, և խաղն առանց փոխարինման անցկացրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան` Մարկոս Պիցելին, իսկ Կուբանի հետ նոր պայմանագիր կնքած 2 Հայաստանի հավաքականի  կիսապաշտպաններ` Արազ Օզբիլիսն ու Դավիթ Մանոյանը բացակայում էին "Կուբանի" հայտացուցակից: "Կրասնոդարի" կազմում էլ ամբողջ խաղն անցկացրեց առանց փոխարինման, իր թիմի միակ գոլն հեղինակած` Յուրա Մովսիսյանը:

"Կուբանը" հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 20-ին և Վլադիկավկազում կմրցի "Ալանիայի" հետ, իսկ "Կրասնոդարը" օգոստոսի 18-ին Կրասնոդարում կհյուրնկալի Դոնի- Ռոստովի "Ռոստով" թիմին: Ռուսաստանի պրեմիեր լիգայի 4-րդ տուրից 3 հանդիպում կայացան օգոստոսի 11-ին: Առաջինը կայացավ տուրի գլխավոր կենտրոնական հանդիպումը` "Զենիթը" Սանկտ-պետերբուրգում հյուրնկալել էր Մոսկվայի "Սպարտակին": Այսինքն` խաղադաշտ էին դուրս եկել 2 առաջատարները, որոնք 3 տուրերից հետո վաստակել էին 9-ական միավոր: "Զենիթը", անգամ իր առաջատար Ալեքսանդր Կերժակովի բացակայությամբ, քարը քարի վրա չթողեց "Սպարտակին": Մոսկովյան ակումբը ստիպված եղավ 5 անգամ գնդակը հանել սեփական դարպասից: Հանդիպման 15-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ալեքսանդր Կերժակովին փոխարինած հարձակվող` Մաքսիմ Կանունիկովը: Առաջին խաղակեսում այլևս գոլ չգրանցվեց, փոխարենը 2-րդ խաղակեսում գրանցվեց միանգամից 4 գոլ: Նախ 52-րդ րոպեին խաղի հաշիվը կրկնապատկեց Մոսկվայի "Սպարտակի" նախկին կիսապաշտպան` Վլադիմիր Բիստրովը: Այնուհետև` 61-րդ րոպեին, հանդիպման հաշիվը եռապատկեց Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան` Ռոման Շիրոկովը: Հանդիպման 67-րդ րոպեին տանտերերից աչքի ընկավ Վիկտոր Ֆայզուլինը և 4-րդ գնդակն ուղարկեց "Սպարտակի" դարպասը: "Սպարտակի" ջախջախման վերջակետն էլ դրվեց հանդիպման 88-րդ րոպեին, երբ Ռոման Շիրոկովը ձևակերպեց դուբլ, և 5-րդ գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը: 5:0 հաշվով հաղթեց "Զենիթը" և սկսեց միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Օգոստոսի 11-ի նախավերջին հանդիպումը կայացավ Մոսկվայում, որտեղ "Լոկոմոտիվը" սեփական հարկի տակ ընդունել էր Վլադիկավկազի "Ալանիային": Թվում էր, թե Սլավեն Բիլիչի սաները հեշտ հաղթանակ կտոնեն, սակայն հյուրերը արժանի դիմադրություն ցույց տվեցին և հանդիպումն ավարտվեց մարտական ոչ ոքիով` 2:2 հաշվով: Իսկ օգոստոսի 11-ի վերջին հանդիպումն էլ կայացավ Գրոզնիում, որտեղ տեղի "Թերեքը" սեփական հարկի տակ ընդունել էր Արթուր Սարկիսովի Նիժնի Նովգորոդի "Վոլգային": Իգոր Լեբեդենկոյի դուբլի շնորհիվ 2:0 հաշվով հաղթանակ տոնեցին տանտերերը: Արթուր Սարկիսովը բացակայում էր "Վոլգայի" հայտացուցակից: Եվ ինչքան էլ որ ցավալի է, Արթուր Սարկիսովը դեռևս ոչ մի հանդիպում չի անցկացրել "Վոլգայի" կազմում: "Վոլգան" հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 18-ին` Նիժնի Նովգորոդում կընդունի Մոսկվայի "Լոկոմոտիվին": Ռուսաստանի պրեմիեր լիգայի 4-րդ տուրի վերջին 4 հանդիպումները կայացան օգոստոսի 12-ին: Նախ` խաղադաշտ դուրս եկան մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում գտնվող հարևաններ` Պերմի "Ամկարը" և Սարանսկի "Մորդովիան": Հանդիպման հաշիվը չբացվեց, և ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով` 0:0 հաշվով: Հաջորդը` Մոկվայում խաղադաշտ դուրս եկան "ԲԿՄԱ-ն" և Մախաչկալայի "Անժին": Հանդիպումն ավարտվեց բանակայինների հաղթանակով` 1:0 հաշվով: Հանդիպման միակ գնդակը խփեց Սերբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան` Զորան Տոշիչը, հանդիպման 74-րդ րոպեին: 4-րդ տուրի նախավերջին հանդիպումը կայացավ Կազանում, որտեղ "Ռուբինը" սեփական հարկի տակ ընդունել էր Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ` Ռոման Բերեզովսկու Մոսկվայի "Դինամոյին": Ռոման Բերեզովսկուն հաջողվեց դարպասն անառիկ պահել ընդամենը 78 րոպե: Հանդիպման 78-րդ րոպեին տանտերերից խաղի հաշիվը բացեց Իսրայելի հավաքականի կիսապաշտպան Բիբրաս Նատխոն: Իսկ մրցավարի կողմից հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին էլ, տանտերերից հաշիվը կրկնապատկեց, և Ռոման Բերեզովսկու դարպասն 2-րդ գնդակն ուղարկեց Ռոման Երեմենկոն: Ռոման Բերեզովսկին անցկացրեց ամբողջ հանդիպումն առանց փոխարինման: Սա Բերեզովսկու 2-րդ անընդմեջ հանդիպումն էր դինամոյականների հիմնական կազմում: Մինչ այս հանդիպումը Բերեզովսկին նաև պաշտպանել էր "Դինամոյի" դարպասը, Եվրոպա Լիգա խաղարկության 3-րդ փուլի` շոտլանդական "Դանդի Յունայթեդի" հետ պատասխան խաղում: "Դինամոն" հաջորդ հանդիպումը կանցկացնի սեփական հարկի տակ` Մոսկվայում, որտեղ կընդունի Գրոզնիի "Թերեքին": Իսկ 4-րդ տուրի վերջին հանդիպումն էլ կայացավ Դոնի Ռոստովում, որտեղ "Ռոստովը" տանտիրոջ կարգավիճակով հյուրնկալել էր Սամարայի "Կռիյլա Սովետովին": Հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով սամարացիների հաղթանակով:
Այսպիսով` 4 տուրից հետո վաստակած 12 միավորով մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Սանկտ Պետերբուրգի "Զենիթը": "Զենիթին" հաջորդում, և 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում Կազանի "Ռուբինը" վաստակած 9 միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մոսկվայի "Սպարտակը" նորից վաստակած 9 միավորներով: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Մարկոս Պիցելիի, Արազ Օզբիլիսի և Դավիթ Մանոյանի Կրասնոդարի "Կուբանը" վաստակած 6 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը: Յուրա Մովսիսյանի "Կրասնոդարն" էլ, վաստակած 6 միավորով տեղ է գտել 10-րդ հորիզոնականում: Արթուր Սարկիսովի Նիժնի Նովգորոդի "Վոլգան" վաստակելով 3 միավոր հանգրվան է գտել 14-րդ հորիզոնականում: Դե իսկ Ռոման Բերեզովսկու Մոսկվայի "Դինամոն" էլ, ոչ մի միավոր չվաստակելով եզրափակում է Ռուսաստանի պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: Ի դեպ վերոնշյալ բոլոր ֆուտբոլիստներն էլ, հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական:  Իր հերթական 4-րդ գնդակը խփելով, Հասյաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հավասարվեց  լավագույն ռմբարկու Ալեքսանդր Կերժակովին:         

Հենրիխ Մխիթարյանը ձևակերպեց իր հերթական դուբլը

Ավարտվեց Ուկրաինայի պրեմիեր լիգայի 5-րդ տուրը: 5-րդ տուրը  մեկնարկեց օգոստոսի 10-ին: Սիմֆերոպոլում "Տավրիան ընդունեց Զապորոժեի "Մետալուրգին": Հանդիպման 63-րդ րոպեին հանդիպման միակ գնդակը խփեց "Տավրիայի" և Ուկրաինայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սերգեյ Նազարենկոն և հաղթանակ պարգևեց տանտերերին: 5-րդ տուրի 3 հանդիպում կայացավ  օգոստոս 11-ին: Առաջինը Լուգանկում խաղադաշտ դուրս եկան տեղի "Զարյան" և Կրիվոյ Ռոգի "Կրիվբասը": Այս հանդիպման ժամանակ էլ գրանցվեց ընդամենը մեկ գոլ, և հյուրերը հաղթանակ տոնեցին 0:1 հաշվով: Այնուհետև Դնեպրոպետրովսկում խաղադաշտ դուրս եկան առաջնության առաջատարներից մեկը` տեղի "Դնեպրը", և Եղիշե Մելիքյանի "Հովերլա Զակարպատիե" ակումբը: Հանդիպման 12-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Ուկրաինայի ազգային հավաքականի հարձակվող Ռոման Զոզուլյան: Առաջին խաղակեսում այլևս գոլեր չգրանցվեցին: Հիմնական իրադարձությունները զարգացան 2-րդ խաղակեսում: Եվ հանդիպման 54-րդ րոպեին Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան` Եղիշե Մելիքյանը տուգանային գեղեցիկ հարվածով վերականգնեց հանդիպման հաշվի հավասարակշռությունը: Սակայն Մելիքյանի գոլն էլ չօգնեց "Հովերլա Զակարպատիեին", քանի որ տանտերերը հյուրերի դարպասն ուղարկեցին ևս 3 գնդակ: Նախ հանդիպման 73-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Ուկրաինայի ազգային հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ` կիսապաշտպան Ռուսլան Ռոտանը, այնուհետև տանտերերի առավելությունը 2 գոլի վերածեց բրազիլացի լեգեոներ Ժուլիանոն, իսկ հանդիպման վերջակետն էլ դրեց Ռոման Զոզուլյան` մրցավարի կողմից հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին ձևակերպելով դուբլ: 4:1 հօգուտ "Դնեպրի" և Եղիշե Մելիքյանի թիմը այս առաջնությունում դեռևս միավոր չվաստակելով, եզրափակում է Ուկրաինայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Մյուս հանդիպումը "Հովերլա Զակարպատին" կանցկացնի օգոստոսի 18-ին և կընդունի Խարկովի "Մետալիստին": Իսկ օգոստոսի 11-ին կայացած վերջին խաղն էլ, տեղի ունեցավ Օդեսայում, որտեղ "Չեռնոմորեցը" ընդունեց Լվովի  "Կարպատներին": Թիմերը փոխանակեցին մեկական գնդակ և հանդիպումն ավարտվեց ոչ ոքի 1:1 հաշվով: Նիկոլայ Կոստովի գլխավորությամբ 2-րդ խաղն անընդմեջ "Կարպատները" չի պարտվում: Ուկրաինայի առաջնության 5-րդ տուրի վերջին 4 հանդիպումները տեղի ունեցան օգոստոսի 12-ին: Նախ առաջնության առաջատարներից մեկը` Կիևի "Դինամոն" սեփական հարկի տակ ընդունեց Լուցկի "Վոլինին" և առավելությն հասավ 4:1 հաշվով: Այս հանդիպումից հետո արդեն խաղադաշտ դուրս եկավ առաջնության մյուս առաջատարը` Հենրիխ Մխիթարյանի Դոնեցկի "Շախտյորը", որը սեփական հարկի տակ ընդունել էր Պոլտավայի "Վորսկլային": Խաղն անցավ տանտերերի բացահայտ առավելությամբ: Հանդիպման 8-րդ րոպեին արդեն Ֆերնանդինյոյի փոխանցումից հետո հանդիպման հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: 18-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը նորից աչքի ընկավ` այս անգամ գոլային փոխանցումով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի փոխանցումից հետո հանդիպման հաշիվը կրկնապատկեց Ուկրաինայի ազգային հավաքականի հարձակվող Մարկո Դեվիչը: Առաջին խաղակեսի 38-րդ րոպեին հյուրերից հաշիվը կրճատեց Ջանուզին: Առաջին խաղակեսում այլևս գոլեր չգրանցվեցին: Իսկ ահա 2-րդ խաղակեսում` հանդիպման 58-րդ րոպեին, Վյաչեսլավ Շևչուկի փոխանցումից հետո նորերից տանտերերին 2 գոլի առավելություն տվեց Հենրիխ Մխիթարյանը, հեղինակելով ընթացիկ առաջնությունում իր 7-րդ գնդակը: Իսկ հանդիպման վերջակետը դրվեց հանդիպման 63-րդ րոպեին, "Շախտյորին" խոշոր հաշվով հաղթանակ պարգևեց բրազիլացի կիսապաշտպան Ալեքս Տեյշերան: 4:1 հօգուտ "Շախտյորի": Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:   

"Շախտյորը" հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 19-ին` Օդեսայի "Չեռնոմորեցի" հետ: Տուրի նախավերջին հանդիպումը կայացավ Խարկովում, որտեղ  Ուկրաինայի տիտղոսակիր թիմերից մեկը` Խարկովի "Մետալիստը", սեփական հարկի տակ ընդունել էր Կիևի "Արսենալին": Սա տուրի անակնկալն էր, քանի որ հյուրերը առավելության հասան 0:1 հաշվով: Իսկ տուրի վերջին հանդիպումը կայացավ Մարիոպոլում, որտեղ "Իյլիչեվեցը" հյուրնկալել էր Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Գևորգ Ղազարյանի, Արտակ Եդիգարյանի և Կառլեն Մկրտչյանի` Դոնեցկի "Մետալուրգին":  Հանդիպման միակ գոլը գրանցվեց հանդիպման 63-րդ րոպեին և հյուրերից աչքի ընկավ Վոլիկովը, որը 0:1 հաշվով հաղթանակ պարգևեց "Մետալուրգին": Վերջապես այս առաջնությումնում "Մետալուրգն" էլ հաղթանակ տոնեց և վաստակելով 4 միավոր` բարձրացավ մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնական: "Մետալուրգի" հիմնական կազմում խաղադաշտ դուրս եկավ միայն Գևորգ Ղազարյանը և անցկացրեց ողջ հանդիպումը` առանց փոխարինման, իսկ Հայաստանի ազգային հավաքականի մյուս 2 ֆուտբոլիստներից` Արտակ Եդիգարյանը, պահեստայինների թվում էր, իսկ Կառլեն Մկրտչյանն էլ, ընդհանրապես բացակայում էր հայտացուցակից: Դոնեցկի "Մետալուրգն" հաջորդ հանդիպումն կանցկացնի օգոստոսի 19-ին և սեփական հարկի տակ կնդունի Սիմֆերոպոլի "Տավրիային": Այսպիսով Ուկրաինայի առաջնության 5-րդ տուրից հետո, վաստակած 15-ական միավորնեով 1-ին և 2-րդ հորիզոնականներն են զբաղեցնում համապատասխանաբար` "Շախտյորն" ու "Դինամոն", իսկ լավագույն եռյակը եզրափակում է Դնեպրոպետրովսկի "Դնեպրը" վաստակած 13 միավորով: Առաջնության լավագույն ռմբարկուն է հանդիսանում Հենրիխ Մխիթարյանը հեղինակած 7 գոլով: Հենրիխ Մխիթարյանին հաջորդում է Կիևի "Դինամոյի" նիգերացի հարձակվող Իդայե Բրաունը խփած 6 գոլով, իսկ լավագույն եռյակն էլ եզրափակում է Դնեպրոպետրովսկի "Դնեպրի" հարձակվողական ոճի կիսապաշտպան բրազիլացի Ժուլիանոն խփած 4 գոլով:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, Հայաստանի ազգային հավաքական Ոկրաինայում հանդես եկող 5 ֆուտբոլիստներից հրավիրել է 4-ին: Դոնեցկի "Մետալուրգից"`  պաշտպան` Արտակ Եդիգարյանին, հենակետային կիսապաշտպան`  Կառլեն Մկրտչյանին և հարձակվողական ոճի կիսապաշտպան` Գևորգ Ղազարյանին: Իսկ Դոնեցկի "Շախտյորից" էլ հավաքականի ճամբար է հրավիրվել Հենրիխ Մխիթարյանը: Եվ իհարկե, ոգևորող փաստ է, որ հավաքական ժամանելուց առաջ Հենրիխ Մխիթարյանը ձևակերպեց իր հրթական դուբլը:

Միկան դուրս եկավ առաջին հորիզոնական

Ավարտվեցին Հայաստանի 21-րդ առաջնության` բարձրագույն խմբի 18-րդ տուրի հանդիպումները: Կայացավ 3 հանդիպում, իսկ "Բանանց"-"Շիրակ" հանդիպումն էլ հետաձգվել է անորոշ ժամկետով, քանի որ "Բանանցից" միանգամից 7 ֆուտբոլիստ հրավիրվել են Հայաստանի երիտասարդական հավաքական, որը օգոտոսի 15-ին հյուրնկալվելու է ուելսցի իրենց հասակակիցներին, իսկ "Շիրակից" էլ Հայաստանի երիտասարդական հավաքական է հրավիրվել կիսապաշտպան` Կարեն Մուրադյանը: Եվ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչն է հանդիսանում "Բանանցի" գլխավոր մարզիչ` Ռաֆայել Նազարյանը, ապա պարզ է դառնում, թե ինչու հետաձգվեց "Բանանց"-"Շիրակ" հանդիպումը: Այժմ անդրադառնանք կայացած 3 հանդիպումներից յուրաքանչյուրին առանձին-առանձին:
Առաջինը օգոստոսի 9-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան` "Հանրապետական" մարզադաշտում, "Փյունիկը" սեփական հարկի տակ ընդունեց Կապանի "Գանձասարին": Հանդիպման օգոստոսի 9-ին կայանալու պատճառն նորից նույնն է, "Փյունիկից" 5-ական ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի երիտասարդական և ազգային հավաքականներ: Նման մի դեպքի պատճառով արդեն "Փյունիկն" ուներ 1 պակաս հանդիպում, այս անգամ փյունիկցիները չցանկացան ևս մեկ հանդիպում հետաձգել և հանդիպումը նշանակվեց օգոստոսի 9-ին, քանի որ Հայաստանի երիտասարդական հավաքականը Ուելսի երիտասարդական հավաքականի հետ հանդիպմանը սկսելու էր նախապատրաստվել օգոստոսի 10-ից: Ինչևէ այժմ անդրադառնանք Երևանում կայացած հանդիպմանը: Միանգամից նշենք, որ խաղն աչքի ընկավ մրցավարի կողմից մի շարք կասկածելի որոշումներ կայացնելով: "Փյունիկն" ու "Գանձասարը" մրցաշարային աղյուսակում հարևաններ էին, և "Գանձասարը" 1 միավորով գերազանցում էր "Փյունիկին": Փաստորեն փյունիկցիներին հաղթանակը թույլ կտար շրջանցել կապանցիներին և դուրս գալ մաքուր 4-րդ հորիզոնական, և հետապնդել 3-րդ հորիզոնականում ընթացող Դիլիջանի "Իմպուլսին": Իսկ "Գանձասարին"` հաղթանակը թույլ կտար 4 միավորով գերազանցել փյունիկցիներին և նորից հետապնդել "Իմպուլսին": Հանդիպումն շատ ակտիվ սկսեցին հյուրերը` "Գանձասարի" ֆուտբոլիստները: Հանդիպման 9-րդ րոպեին արդեն կապանցիներին առաջ մղեց րրազիլացի կիսապաշտպան Դիեգո Լոմբա Ֆարիասը: Սակայն ընդամեն 1 րոպե անց վերջին հույսի խախտման համար "Գանձասարից" հեռացվեց սերբ կենտրոնական պաշտպան Գորան Օբրադովիչը և 11 մետրանոց հարված նշանակվեց "Գանձասարի" դարպասին: Գնդակին մոտեցավ "Փյունիկի" և Հայաստանի ազգային հավաքականի ավագ` Սարգիս Հովսեփյանը, որը վստահորեն գրավեց հյուրերի դարպասը ու վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Առաջին խաղակեսում նոր գոլ չգրանցվեց և այն ավարտվեց` 1:1 հաշվով: 2-րդ խաղակեսում էլ` հանդիպման 49-րդ րոպեին, 10 հոգով մնացած "Գանձասարը" նորից առաջ անցավ հաշվի մեջ, այս անգամ գոլն իր հաշվին գրանցեց հոլանդացի լեգեոնական Ռոժելիո Զեեդորֆը: Սակայն սա կարծես թե կապանցիներին ուժերի վերջին ճիգն էր, քանի որ դրանից հետո հյուրերը բաց թողեցին միանգամից 3 գնդակ: Նախ 62-րդ րոպեին Հայաստանի երիտասարդական հավաքական հրավիրված կիսապաշտպան` Գագիկ Պողոսյանը հեռահար գեղեցիկ հարվածով վերականգնց հաշվի հավասարակշռությունը: Հաշիվը հավասարեցնելուց ընդամենը 5 րոպե հետո` հանդիպման 67-րդ րոպեին, "Փյունիկին" առաջ մղեց Կամո Հովհանիսյանը, որը նույնպես երիտասարդական հավաքական հրավիրված ֆուտբոլիտների ցանկում է: Նաև արդարության համար պետք է նշել, որ Կամո Հովհանիսյանը գոլը խփեց բացահայտ խաղից դուրս վիճակից: Իսկ հանդիպման վերջակետը դրեց "Փյունիկից" Հայաստանի երիտասարդական հավաքական հրավիրված մեկ այլ ֆուտբոլիստ, 17 ամյա գյումրեցի հարձակվող` Վիուլեն Այվազյանը, հանդիպման 80-րդ րոպեին 4-րդ անգամ գրավելով Կապանի "Գանձասարի" դարպասը:
Հաջորդ հանդիպումը կայացավ օգոստոսի 10-ին` նորից "Հանրապետական" մարզադաշտում: Այս անգամ, տանտիրոջ կարգավիճակով հանդես էր գալիս գործող չեմպիոն "Ուլիսը", որը սեփական հարկի տակ ընդունել էր չեմպիոնության համար պայքարող Երևանի "Միկային": Հադիպման 3 միավորը չափազանց կարևոր էր 2 թիմերի համար, որոնք լուծում էին տարբեր նպատակներ: "Միկան" հաղթանակի դեպքում դուրս էր գալիս առաջին հորիզոնական, իսկ "Ուլիսն" էլ վերջապես նոր համալրումներով փորձելու էր շտկել իր մրցաշարային գործերը, քանի որ այժմ "Ուլիսն" ունի ընդամենը 16 միավոր, և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, որը բնականաբար պատիվ չի բերում գործող չեմպիոն թիմին: Հանդիպումն անցավ չափազանց լարված պայքարում: Հանդիպման 18-րդ րոպեին Միկայի հարձակվող Արեգ Ազատյանը սուր անկյունից շատ վտանգավոր հարված կատարեց դեպի "Ուլիսի" դարպասը, սակայն տանտերերի դարպասապահը` Մանվել Աֆրիկյանը, գնդակի ուղղությունը շեղեց անկյունային: Եվ հենց այդ անկյունայինի խաղարկումից հետո էլ, "Միկայի" բրազիլացի պաշտպան` Ալեքս Էնրիկե Դա Սիլվան, առաջ մղեց հյուրերին: Հյուրերի ուրախությունը կարճ տևեց, քանի որ հանդիպման 37-րդ րոպեին էլ հեռահար շեշտակի հարվածով հաշիվը հավասարեցրեց "Ուլիսի" բրազիլացի կիսապաշտպան` Արագոնեյ Դա Սիլվա Սանթոսը: Առաջին խաղակեսում այլևս գոլեր չգրանվեցին և թիմերը գնացին ընդմիջման 1:1 հաշվի պարագայում: 2-րդ խաղակեսի 53-րդ րոպեին "Միկայի" հարձակման առաջատար` Արեգ Ազատյանը, նորից առաջ մղեց Միկային և խփեց Հայաստանի 21-ր առաջնությունում իր 5-րդ գնդակը: Հանդիպման ժամանակ այլևս գոլեր չգրանցվեցին: Սակայն հիշարժան են, երբ հանդիպման 80-րդ րոպեին "Ուլիսի" դարպասապահ` Մանվել Աֆրիկանը, տուգանային հրապարակի սահմաններից դուրս ձեռքով խաղաց և արժանացավ կարմիր քարտի, իսկ դարպասապահի պարտականություներն էլ սկսեց կատարել "Ուլիսի" կիսապաշտպան` Նորայր Սահակյանը, քանի որ "Ուլիսի" գլխավոր մարզիչ`  Սևադա Արզումանյանը, այլևս փոփոխություն կատարելու իրավունք չուներ:   Եվ մրցավարի կողմից ավելացրած վերջին րոպեին էլ, գնդակը հրաշքով չհայտնվեց "Միկայի" դարպասում, և միկացիներն 2 անգամ գնդակը հեռացրին դարպասային գծի վրայից: Հանդիպումն ավարտվեց 1:2 "Միկայի" հաղթանակով:

Տուրի վերջին հանդիպմանն էլ, Դիլիջանի "Իմպուլսը" հյուրնկալեց Երևանի "Արարատին": Նորից հանդիպման 3 միավորի արժեքը շատ կարևոր էր 2 թիմերի համար, որոնք ևս լուծում էին տարբեր նպատակներ: "Իմպուլսը" 3 միավոր վաստակելու պարագայում կամրապնդվեր 3-րդ հորիզոնականում և կրնկակոխ կհետապնդեր առաջնության առաջատարներ` "Շիրակին" և "Միկային": Իսկ "Արարատին" էլ անհրաժեշտ էր այս 3 միավորը, քանի որ երևանյան ակումբը ամեն ինչ անում է, որպեսզի հեռանա վերջին հորիզոնականից և վերջապես "Արարատի" նոր գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն էլ կտոներ իր առաջին հաղթանակը թիմի ղեկին: : Այժմ անդրադառնանք` հանդիպմանը: Հանդիպումը շատ ակտիվ սկսեցին հյուրերը` "Արարատի" ֆուտբոլիստները: Արդեն 2-րդ րոպեին վաստակեցին 11 մետրանոց հարված, որը հստակ իրացրեց "Արարատի" կիսապաշտպան` Խորեն Վերանյանը, առաջ մղելով հյուրերին: Առաջին խաղակեսում այլևս գոլ չգրանվեց և թիմերը ընդմիջման գնացին 0:1 "Արարատի" հաղթանակով: 2-րդ խաղակեսում տան տերերը առաջ նետվեցին, որպեսզի հետ բերեն կորցրածը, և հանդիպման 57-րդ րոպեին "Իմպուլսի" պաշտպան Եղիշե Վարդանյանը վերականգնեց հանդիպման հավասարակշռությունը: Թվում էր թե "Իմպուլսը" կզարգացնի հաջողությունը, սակայն տեղի ունեցավ հակառակը, և հանդիպման 73-րոպեին "Արարատի" կիսապաշտպան Անդրանիկ Սարգսյանը խփեց իր թիմի 2-րդ գնդակը, և հաղթանակ պարգևեց "Արարատին":
Ամփոփելով Հայաստանւի 21-րդ առաջնության 18-րդ տուրը նշենք, որ կայացած 3 խաղերում գրանցվեց 12 գոլ: Տուրը նաև աչքի ընկավ կարմիր քարտերով, քանի որ կայացած 3 խաղերում գրանցվեց 2 կարմիր քարտ: Անդրադառնալով մրցաշարային աղյուսակին էլ` նշենք, որ "Փյունիկը" հաղթելով "Գանձասարին" շրջանցեց վերջինիս` և դուրս եկավ 4-րդ հորիզոնական, վաստակած 27 միավորներով: Իսկ "Գանձասարը", նահանջեց մեկ հորիզոնականով և տեղափոխվեց 5-րդ հորիզոնական: "Իմպուլսը" պարտվելով "Արարատին" մնաց 3-րդ հորիզոնականում վաստակած 32 միավորներով, սակայն արդեն զգում է "Փյունիկի" շունչը: "Արարատն" էլ հաղթեց և վաստակելով 3 միավոր, այժմ ընդամենը 6 միավորով է հետ մնում "Բանանցից" և 9 միավորով` "Ուլիսից": "Ուլիսը" պարտվելով 1:2 հաշվով, վաստակած 16 միավորներով շարունակում է ընթանալ իր համար ոչ պատվաբեր 6-րդ հորիզոնականում: Իսկ ահա "Բանանց" - "Շիրակ" հանդիպման հետաձգման պարագայում հաղթելով "Ուլիսին"` "Միկան" դուրս եկավ առաջին հորիզոնական:      

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons