Thursday, August 9, 2012

Զավեն Բադոյանի Բորիսովի "Բատեն" փլեյ-օֆ փուլում է

Կայացան Չեմպիոնների լիգայի 3-րդ փուլի պատասխան հանդիպումները և որոշվեցին 4-րդ` փլեյ-օֆ փուլի բոլոր մասնակիցները: Շատ լուրջ անակնկալներ, ինչպես 2-րդ փուլում էր, չգրանվեցին: Այժմ անդրադառնանք բոլոր կայացած խաղերին առանձին-առանձին:


"Ֆեյենորդ" Հոլանդիա - "Դինամո" Կիև Ուկրաինա: Այս թիմերի կիևյան մրցավեճը ավարտվել էր ուկրաինացիների հաղթանակով 2:1 հաշվով: Մեկ շաբաթ անց Հոլանդիայում կայանալիք խաղից առաջ "Ֆեյենորդը" շատ լավ հնարավորություն ուներ հաջորդ փուլ անցնելու, քանի որ մրցակիցի հարկի տակ գոլ էր խփել և պարտվել էր նվազագույն հաշվով: "Ֆեյենորդը" ամբողջ խաղի ընթացքում գրոհեց , փորձեց հաղթանակ տոնել Կիեևից ժամանած հյուրերի նկատմամբ, սակայն չստացվեց: Կիևի դինամոյականները ևս մեկ անգամ ապացուցեցին իրենց` վերջին րոպեներին գոլ խփելու վարպետությունը: Մրցավարի կողմից հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին Կիևի "Դինամոյի" նիգերացի հարձակվող Իդայե Բրաունը գրավեց հոլանդացիների դարպասը, և ուկրաինացինրը ևս մեկ հաղթանակ տոնեցին` այս անգամ 0:1 հաշվով: Ընդհանուր դիմակայության ելքը դինամոյականների օգտին էր` 1:3 հաշվով:
"Ֆեյենորդ" - "Դինամո"
"Դեբրեցեն" Հունգարիա -"Բատե" Բորիսով Բելառուս: Այս թիմերի առաջին հանդիպումը կայացել էր Բելառուսում և կարելի է ասել քիչ թե շատ անակնկալ հաշիվ էր գրանցվել: Խաղն ավարտվել էր արդյունավետ ոչ ոքիով` 1:1 հաշվով: Պատասխան մրցավեճում "Բատեն" կարողացավ ապացուցել իր բարձր կարգը և հասավ հաղթանակի` ձեռք բերելով 4-րդ` փլեյ-օֆ փուլի ուղեգիր: Ընդհանուր դիմակայության արդյունքն էր 1:3 հօգուտ "Բատեի": Ցավոք այս անգամ բելառուսական ակումբի հայտացուցակից բացակայում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Զավեն Բադոյանի անունը: Հույս ունենանք, որ "Բատեն" ձեռք կբերի խմբային փուլի ուղեգիր և մենք խաղի մեջ կտեսնենք Զավեն Բադոյանին:
"Դյուդելանժ" Լյուքսեմբուրգ - "Մարիբոր" Սլովենիա: Լյուքսեմբուրգի "Դյուդելանժի" Չեմպիոնների լիգայի 3-րդ փուլում հայտնվելը արդեն իսկ անակնկալ էր, քանի որ լյուքսեմբուրգյան ակումբը Չեմպիոնների լիգայի 2-րդ փուլում 2 խաղերի արդյունքում պայքարից դուրս էր թողել Ավստրիայի չեմպիոն Զալցբուրգի "Ռեդ Բուլին": Սակայն այս անգամ "Դյուդելանժը" չկարողացավ ևս մեկ անակնկալ գրանցել և դուրս գալ փլեյ-օֆ փուլ: Առաջին մրցավեճը, որը կայացել էր Սլովենիայում, "Մարիբորը" հաղթել էր խոշոր 4:1 հաշվով` պատասխան խաղից առաջ արդեն իսկ վճռելով հանդիպման ելքը: Պատասխան խաղում էլ, սլովենացիները կարողացան նվազագույն` 0:1 հաշվով հաղթանակ տանել, և ընդհանուր 1:5 դիմակայության արդյունքով` "Մարիբորը" դուրս եկավ փլեյ-օֆ փուլ:
"Հելսինբորգ" Շվեդիա - "Շլյոնսկ Լեհաստան: 2 խաղերից առաջ դժվար էր կանխագուշակել, թե այս 2 թիմերից որ մեկը դուրս կգար փլեյ-օֆ փուլ: Սակայն հանդիպումները ցույց տվեցին, որ շվեդական ակումբը ավելի պատրատ էր մոտեցել Չեմպիոնների լիգայի այս տարվա խաղարկությանը: Լեհաստանում հաղթելով 0:3 հաշվով, իսկ սեփական հարկի տակ էլ հաղթելով 3:1 հաշվով, ընդհանուր դիմակայության 6:1 հաշվով հաջորդ փուլ անցավ "Հելսինբորգը":
"Նեվթչի" Ադրբեջան -"Հապոել" Իրոնի Իսրայել: Այս զույգում ակնհայտ ֆավորիտը Իսրայելի չեմպիոնն էր: Իսրայելում կայացած խաղում "Հապոելը" պահեց իր ֆավորիտի կարգավիճակը և հաղթեց խոշոր 4:0 հաշվով: Պատասխան խաղում "Հապոելը" թուլացրեց զգոնությունը և Ադրբեջանում կայացած խաղի առաջին խաղակեսում "Նեվթչին" հաղթում էր 2:0 հաշվով: Սակայն 2-րդ խաղակեսում իսրայելցիները հավաքվեցին և վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը`  թույլ չտալով, որ անակնկալ գրանցվի: Ընդհանուր 2:6 հաշվով հաղթեց "Հապոելը" և դուրս եկավ հաջորդ փուլ:
"Հիկ" Ֆինլանդիա - "Սելթիկ" Շոտլանդիա: Այս զույգը ևս ուներ ակնհայտ ֆավորիտ և դա Շոտլանդիայի չեմպիոն` "Սելթիկն" էր: Առաջին հանդիպումը, որը կայացավ Գլազգոյում` "Սելթիկը" հաղթեց 2:1 հաշվով և վերջնական հարցերի պատասխանը թողեց Ֆինլանդիայում կայանալիք խաղին: Հելսինկիում շոտլանդացիները ավելի վստահ հանդես եկան և այս անգամ էլ հաղթեցին 0:2 հաշվով: Ընդհանուր 1:4 և "Սելթիկը" փլեյ-օֆում է:
"Սլովան" Չեխիա - "Կլուժ" Ռումինիա: Չեխիայի և Ռումինիայի չեմպիոնների պարագայում ֆավորիտ չկար: Ռումինիայում կայացած խաղում "Կլուժը" հաղթել էր 1:0 հաշվով և Չեխիա էր մեկնել հաղթողի կարգավիճակով: Չեխիայում կայացած խաղում "Սլովանին" չհաջողվեց վերացնել այդ մեկ գնդակի տարբերությունը, և ավելին. սեփական հարկի տակ էլ չեխերը զիջեցին ռումինացիներին 1:2 հաշվով: Ընդհանուր 1:3 հաշվով հաղթանակ տոնելով "Կլուժը" Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆ փուլում է:
"Էկրանաս" Լիտվա - "Անդերլեխտ"Բելգիա: Այս զույգում "Անդերլեխտի" հավակնությունները ավելի բարձր էին գնահատվում, քանի որ բելգիացիները մի գլուխ բարձր էին լիտվական ակումբից: "Անդերլեխտը" իր բարձր կարգը ապացուցեց 2 խաղերում էլ տոնելով խոշոր հաշվով հաղթանակ: Առաջին մրցավեճը կայացավ Բելգիայում և "Անդերլեխտը" հաղթեց 5:0 հաշվով: Պատասխան մրցավեճում "Անդերլեխտը" ևս մեկ վստահ հանդիպում անցկացրեց և Լիտվայում մրցակցին հաղթեց խոշոր 0:6 թենիսի հաշվով: Ընդհանուր դիմակայությամբ հաղթելով 11:0 հաշվով "Անդերլեխտը" դուրս եկավ փլեյ-օֆ փուլ:
"Բազել" Շվեյցարիա-"Մյոլդե" Նորվեգիա: Այս զույգում նախապատվությունը տրվում էր "Բազելին": Ճիշտ է "Բազելն" անցավ հաջորդ փուլ, սակայն հաղթանակը շվեյցարացիներին տրվեց շատ մեծ դժվարությամբ: Առաջին հանդիպման ժամանակ շվեյցարացիները մրցակցի հարկի տակ հաղթանակ տոնեցին նվազագույն 0:1 հաշվով: Շվեյցարիայում կայացած խաղում խաղն ավարտվեց արդյունավետ ոչ ոքիով` 1:1 հաշվով, և ընդհանուր դիմակայությունում հաղթանակ տոնելով 2:1 հաշվով "Բազելը" դուրս եկավ հաջորդ փուլ:
"Վասլույ" Ռումինիա-"Ֆեներբախչե" Թուրքիա: Այս մրցավեճից առաջ թուրքական ակումբը ակնհայտորեն ուժեղացրել էր իր կազմը ձեռք բերելով հանրահայտ ֆուտբոլիտներ` հոլանդացի հարձակվող`Դիրկ Կայտին, սերբ կիսապաշտպան` Միլոշ Կրասիչին և նիգերացի պաշտպան` Ջոզեֆ Յոբոյին: Առաջին խաղը, որը կայացավ Թուրքիայում գրանցվեց անակնկալ հաշիվ: Խաղն ավարտվեց ոչ ոքի 1:1 հաշվով: Պատասխան մրցավեճում մեծ դեր խաղաց խաղադաշտում Դիրկ Կայտի ներկայությունը , որը կարողացավ 2 անգամ գրավել մրցակցի դարպասը և օգնեց իր թիմին, որպեսզի "Ֆեներբախչեն" հաղթի 1:4 հաշվով: Ընդհանուր դիմակայության 2:5 հաշվով հաղթանակ տոնելով` "Ֆեներբախչեն" դուրս եկավ փլեյ-օֆ փուլ:
"Բրյուգե" Բելգիա - "Կոպենհագեն" Դանիա: Այս զույգի առաջին մրցավեճը, որը կայացավ Կոպենհագենում, ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով` 0:0 հաշվով: Պատասխան մրցավեճում, որը կայացավ Բրյուսելում, խաղն անցավ դրամատիկ պայքարում: Հաշվի մեջ 2 անգամ առաջ լինելով 1:0 և 2:1 հաշվով, այնուամենայնիվ, բելգիացիները չկարողացան հաղթել: Ավելին զիջեցին 2:3 հաշվով և դանիացիները դուրս եկան հաջորդ փուլ:

Գրոհում են դանիացիները
"Պարտիզան" Սերբիա - "Աել" Կիպրոս: Այս զույգում կարելի է ասել հասունացավ անակնկալ: Ավելի բարձր էր դասվում "Պարտիզանի" հաջորդ փուլ դուրս գալու հավանականությունը: Սակայն 2 խաղերում էլ սերբերը զիջեցին նվազագույն 0:1 հաշվով և ընդհանուր դիմակայությամբ պարտվելով 0:2 հաշվով` "Պարտիզանը" դուրս մնաց հետագա պայքարից` փլեյ-օֆ փուլում իր տեղը զիջելով Կիպրոսի չեմպիոն "Աելին":
"Պանատինաիկոս" Հունաստան - "Մազերվել" Շոտլանդիա: "Մազերվելը", որը պատահական էր հայտնվել Չեմպիոնների լիգայում սնանկացած Գլազգո "Ռեյնջերսի" փոխարեն կարողացավ քիչ թե շատ դիմադրություն ցույց տալ հույներին միայն առաջին` տնային խաղում, որտեղ զիջեց 0:2 հաշվով: Պատասխան խաղում ևս մեկ անգամ իր բարձր կարգը ապացուցեց "Պանատինաիկոսը" և սեփական հարկի տակ հաղթեց խոշոր` 3:0 հաշվով: Ընդհանուր դիմակայությամբ 5:0 հաշվով հաղթեց "Պանատինաիկոսը" և դուրս եկավ փլեյ-օֆ փուլ:
"Դինամո" Զագրեբ Խորվաթիա - "Շերիֆ" Տիրասպոլ Մոլդովա: Այս զույգում Զագրեբի դինամոյականները ակնհայտորեն ապացուցեցին, որ "Շերիֆը" կարող էր հաղթահարել ընդամենը "Ուլիսի" արգելքը: Մոլդովայում կայացած խաղում խորվաթները հաղթեցին նվազագույն 0:1 հաշվով, սակայն պատասխան մրցավեճում նրանք "Շերիֆի" դարպասն ուղարկեցին 4 անպատասխան գնդակ: Ընդհանուր 5:0 հաշվով հաղթեց Զագրեբի "Դինամոն" և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆ փուլ:
Զագրեբի դինամոյականները տոնում են հաջողությունը
Փլեյ-օֆ փուլում թիմերը բաժանվում են 2 խմբի` չեմպիոնների և ոչ չեմպիոնների: Չեմպիոնների խմբում 10 թիմեր են, որոնցից 5-ը ձեռք կբերեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր: 10 թիմերը բաժանվել են 2 զամբյուղի: 1-ն զամբյուղում տեղ են գտել` Շվեյցարիայի չեմպիոն` "Բազելը", Բելգիայի` "Անդերլեխտը", Շոտլանդիայի` "Սելտիկը", Բելառուսի` "Բատեն" և Խորվաթիայի Զագրեբի "Դինամոն": 2-րդ զամբյուղում տեղ են գտել. Ռումինիայի չեմպիոն "Կլուժը", Սլովենիայի "Մարիբորը", Շվեդիայի "Հելսինբորգը", Կիպրոսի "Աելը" և Իսրայելի "Հապոելը":
Ոչ չեմպոնների թվում ևս կան 10 թիմեր, որոնք էլ իրենց հերթին բաժանվել են 2 զամբյուղի: Այստեղից է 5 թիմեր դուրս կգան Չեմպիոնների լիգայի խմբային փուլ: Ոչ չեմպիոնների 1-ին զամբյուղում տեղ են գտել. Պորտուգալիայի բրոնզե մեդալակիր` "Բրագան", Ուկրաինայի փոխչեմպիոն` Կիևի "Դինամոն", Հունաստանի փոխչեմպիոն` "Պանատինաիկոսը", Դանիայի փոխչեմպիոն` "Կոպենհագենը" և Ռուսաստանի բրոնզե մեդալակիր` Մոսկվայի "Սպարտակը": 2-րդ զամբյուղում տեղ են գտել Թուրքիայի փոխչեմպիոն "Ֆեներբախչեն", Իտալիայի բրոնզե մեդալակիր` "Ուդինեզեն", Ֆրանսիայի բրոնզե մեդալակիր` "Լիլը",  Իսպանիայի Լա-Լիգայի 4-րդ տեղ զբաղեցրած` "Մալագան" և Գերմանիայի Բունդեսլիգայի 4-րդ հորիզոնականով մրցաշրջանն ավարտած` Մյունխենգլադբախի "Բորուսիան":  Զամբյուղներն արդեն որոշված են, մնացել է միայն վիճակահանությունը, որը կկայանա Շվեյցարիայի Նիոն քաղաքում օգոտոսի 10-ին: Այստեղ կորոշվեն Չեմպիոնների լիգայի բոլոր 10 զույգերը, որոնց հաղթողները դուրս կգան խմբային փուլ: Ուրախալի է, որ այդ թիմերի շարքում կարող է լինել Զավեն Բադոյանի` Բորիսովի "Բատեն":

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons