Friday, October 5, 2012

Եվրոպա լիգան մտնում է հունի մեջ


Եվրոպա լիգան մտնում է հունի մեջ, և կայացան խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպումները: Տուրն աչքի ընկավ սպասված և չսպասված արդյունքներով: Այսպիսով անդրադառնանք 2-րդ տուրի հանդիպումներին անդրադառնալով յուրաքանչյուր խմբին առանձին-առանձին:


A խումբ Անժի 4Ուդինեզե 4, Լիվերպուլ 3, Յանգ Բոյզ 0: Այս խմբի առաջին հանդիպումը կայացավ Մախաչկալայում, որտեղ "Անժին" Սամուել Էտո'ոյի հեղինակած "դուբլի" շնորհիվ 2:0 հաշվով առավելության հասավ շվեյցարական "Յանգ Բոյզի" նկատմամբ: Իսկ 2-րդ խաղում "Լիվերպուլը" սեփական հարկի տակ հյուրընկալել էր "Ուդինեզեին": Խաղի ֆավորիտ համարվող տանտերերը 23-րդ րոպեին Շելվիի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ, սակայն այդ գոլից հետո 3 անգամ ստիպված եղան գնդակն հանել սեփական դարպասից, այնուհետև հետ բերելով 1 գնդակ "Մերսիսայդցիները" պարտվեցին 2:3 հաշվով:
Պահ` "Լիվերպուլ" - 'Ուդինեզե" հանդիպումից, դժգոհ դեմքով Լուիս Սուարեսն է 
B խումբ Ատլետիկո Մադրիդ 6, Վիկտորիա Պլզեն 3, Ակադեմիկա 1, Հապոել Թել Ավիվ 1: Այս խմբում առաջին հանդիպումը ավարտվեց Պորտուգալիայում, որտեղ "Ակադեմիկան" և "Հապոելը" փոխանակեցին մեկական գնդակ և հանդիպումն ավարտվեց ոչ ոքի 1:1 հաշվով: Իսկ մյուս խաղում Մադրիդում "Ատլետիկոն" սեփական հարկի տակ ընդունել էր "Վիկտորիային": Տանտերերը դժվարին հաղթանակ տոնեցին 1:0 հաշվով և պատկերացրեք` միայն 90+3-րդ րոպեին Քրիստիան Ռոդրիգեսը գրավեց պլզենցիների դարպասը և հաղթանակ պարգևեց "Ատլետիկոյին": Այս խաղից հետո "Ատլետիկոն" վաստակեց 6 միավոր և միանձնյա սկսեց գլխավորել Բ խմբի մրցաշարային աղյուսակը: Հյուրերի հայտացուցակում կար Էդգար Մալաքյանի անունը, սակայն հայ ֆուտբոլիստը այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ:
Պահ` "Ատլետիկո" -"Վիկտորիա" հանդիպումից, մադրիդցիները նշում են Ռոդրիգեսի հեղնինակած գոլը
C խումբ Օլիմպիկ Մարսել 4, Ֆեներբախչե 4, Բորուսիա Մյունխենգլադբախ 1, ԱԵԼ 1: Այս խմբում կարելի է ասել հաղթեցին ուժեղները: Մարսելի "Օլիմպիկը" 5:1 հաշվով ջախջախիչ, բայց  կամային հաղթանակ տարավ կիպրոսյան "ԱԵԼ"-ի նկատմամբ, իսկ "Ֆեներբախչեն" Մյունխենգլադբախում 2:4 հաշվով հաղթեց տեղի "Բորուսիային": 
D խումբ Նյուքասլ 4, Բորդո 3, Բրյուգե 3, Մարիտմու 1: Այս խմբի առաջին տեղի գլխավոր ֆավորիտ համարվող "Նյուքալը" սեփական հարկի տակ խոշոր` 3:0 հաշվով, առավելության հասավ ֆրանսիական "Բորդոյի" նկատմամբ: Խմբի մյուս խաղում "Բրյուգեն" Բելգիայում 2:0 հաշվով առավելության հասավ պորտուգալական "Մարիտմուի" նկատմամբ:
E խումբ Ստյաուա 4, Մյոլդե 3, Կոպենհագեն 3, Շտուտգարտ 1: Այս խմբի 2 խաղերում էլ գրանցվեցին չսպասված հաշիվներ, և 2 խաղերի ֆավորիտներն էլ պարտություն կրեցին: Ռումինիայում "Ստյաուան" 1:0 հաշվով հաղթանակ տարավ դանիական "Կոպենհագենի" նկատմամբ, իսկ Նորվեգիայում` "Մյոլդեն" անակնկալ գրանցեց, և 2:0 հաշվով հաղթանակ տոնեց Գերմանիայի "Շտուտգարտի" նկատմամբ:
F "Դնեպր" 6, Նապոլի 3, ՊՍՎ 3, Աիկ 0:  Իհարկե "Դնեպրին" տեսնելը առաջին հորիզեոնականում մի քիչ զարմանալի է թվում ֆուտբոլասերներին, քանի որ այս խմբում են իտալական "Նապոլին" և հոլանդական "ՊՍՎ"-ն: Բայց առաջին խաղում "ՊՍՎ-ին հաղթելուց հետո "Դնեպրը" 2-րդ խաղում 2 անգամ հաշվի մեջ զիջելով շվեդական "Աիկ"-ին այնուամենայնիվ կարողացավ 2:3 հաշվով հաղթանակ տոնել շվեդների նկատմամբ: 
Պահ "ՊՍՎ" - "Նապոլի" հանդիպումից, գնդակի համար պայքարում է Էդիսոն Կավանին
Իսկ Հոլանդիայում կայացած խաղում "ՊՍՎ"-ն անակնկալ մատուցեց խոշոր` 3:0 հաշվով, հաղթանակ տոնելով Նեապոլի "Նապոլիի" նկատմամբ:
G խումբ Գենկ 4, Վիդեոթոն 3, Բազել 2, Սպորտինգ 1: Այս խմբի դասավորությունն էլ անակնկալ է համարվում, քանի որ խմբի ակնհայտ ֆավորիտ համարվող պորտուգալական "Սպորտինգը" խմբում ընթանում է վերջին տեղում: Լիսաբոնցիները 2-րդ տուրում Հունգարիկայում զիջեցին խմբի ակնհայտ հետնապահ համարվող "Վիդեոթոնին" խոշոր` 3:0 հաշվով: Շվեյցարիայում էլ գրանցվեց անակնկալ, քանի որ "Բազելը" չկարողացավ հաղթել "Գենկին" և հանդիպումն ավարտվեց մարտական ոչ ոքի` 2:2 հաշվով:
H խումբ Ինտեր 4, Ռուբին 4, Նեֆթչի 1, Պարտիզան 1: Այս խմբի առաջին հանդիպումը կայացավ մյուս խաղից մի քանի ժամ շուտ, քանի որ խաղը կայանում էր Բաքվում, որտեղ "Նեֆթչին" սեփական հարկի տակ ընդունել էր "Ինտերին": Միլանից ժամանած հյուրերը բավականին թուլացրած կազմով 1:3 հաշվով հաղթանակ տոնեցին ադրբեջանցիների նկատմամբ: Մյուս խաղում "Ռուբինը" սեփական հարկի տակ 2 անպատասխան գնդակ ուղարկեց սերբական "Պարտիզանի" դարպասը:
I խումբ Օլիմպիկ Լիոն 6, Սպարտա Պրահա 3, Իրոնի Կիրյաթ Շմոնա 1, Ատլետիկ Բիլբաո 1: Այս խմբի 1 խաղում վերջին վայրկյաններին "Լիոնը" կարողացավ 3:4 հաշվով հաղթանակ տոնել իսրայելական "Իրոնի Կիրյաթի" նկատմամբ և անակնկալ չգրանցվեց: Բայց խմբի մյուս խաղում անակնկալից խուսափել չստացվեց, քանի որ Պրահայում "Սպարտան" 3:1 հաշվով հաղթանակ տոնեց Եվրոպա լիգա նախորդ տարվա խաղարկության եզրափակչի մասնակից Իսպանական Բիլբաոյի "Ատլետիկի" նկատմամբ: 
J խումբ Լացիո 4, Մարիբոր 3, Տոտենհեմ 2, Պանատինաիկոս 1: Խմբի առաջին խաղն կայացավ Հռոմում, որտեղ "Լացիոն" սեփական հարկի տակ ընդունեց և 1:0 հաշվով հաղթանակ տոնեց Սլովենիայի "Մարիբորի" նկատմամբ: Իսկ Մյուս խաղում "Տոտենհեմը" Հունաստանում չկարողացավ հաղթել "Պանատինաիկոսին" և հանդիպումն ավարտվեց արդյունավետ ոչ ոքի` 1:1 հաշվով: 2-րդ խաղն է անընդմեջ "շպորները" չեն կարողանում հաղթել, և ճաշակել հաղթանակի բերկրանքը:
Պահ` Պանատինաիկոս Տոտենհեմ հանդիպումից, պայքարի բովում Դեֆոն և Մարինոսն են
K խումբ Մետալիստ 4, Բայեր 4, Ռուսենբորգ 1, Ռապիդ 1: Այս խմբում կարծես թե անակնկալներ չգրանցվեցին և 2 խաղերում էլ հաղթեցին հանդիպման ֆավորիտները: Նախ` Խարկովում "Մետալիստը" սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ Ավստրիան ներկայացնող "Ռապիդի" նկատմամբ: Այնուհետև` Նորվեգիայում նվազագույն` 0:1 հաշվով, "Բայերը" հաղթեց "Ռուսենբորգին":
L խումբ Հանովեր 4, Լևանտե 3, Տվենտե 2, Հելսինգբորգ 1: Այս խմբի գլխավոր 2 ֆավորիտների առաջին խաղն կայացավ Գերմանիայում, որտեղ "Հանովեր 96"-ը սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ իսպանական "Լևանտեի" նկատմամբ: Այս խաղից չկարողացավ օգտվել հոլանդական "Տվենտեն", որը Շվեդիայում չկարողացավ կոտրել "Հելսինգբորգի" համառ դիմադրությունը, և հանդիպումն ավարտվեց մարտական ոչ ոքի` 2:2 հաշվով:
Ամփոփելով Եվրոպա լիգա խաղարկության 2-րդ տուրը պետք է նշել, որ կայացած 2 տուրերից հետո խմբերում որոշակի հստակություն մտցվեց, սակայն պետք է փաստել, որ դեռ ամեն ինչ առջևում է և մինչև վերջին տուրը բոլոր խմբերում էլ դեռ որոշակի պարզելու բաներ  կլինեն: Պետք է ևս մեկ անգամ կրկնել Եվրոպա լիգան մտնում է հունի մեջ:

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons